Ողբերգական ավտովթար Լոռու մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարում: MAN մակնիշի 407 ՕF 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում` բախվելով ապառաժ քարերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը` Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Թ. Շուշանյանի կարգադրությամբ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Շարունակությունը՝ այստեղ:



