Ապրեցիք եւ ապրեցրեցիք մի ժողովուրդ. Գուրգեն Դաբաղյանը` Օֆելյա Համբարձումյանի մասին
ՖՈՏՈ
Կյանքի 91-րդ տարում մահացել է երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:
Տաղանդավոր երգչուհու մահը վշտացրել է թե ոլորտի մասնագետներին, թե երաժշտական աշխարհի երկրպագուներին եւ թե, առհասարկ, ամբողջ հայությանը:
Երգիչ Գուրգեն Դաբաղյանն այսօր իր Facebook-ի էջում լուսանկար է տեղադրել ժողովրդական արտիստուհու հետ.
«91 տարի ապրեցիք եւ ապրեցրեցիք մի ժողովուրդ։ Անկրկնելի եք եղել եւ կմնաք, իմ շատ սիրելի Օֆելյա Կարպովնա ...Հանգչեք խաղաղությամբ...»,-գրել է երգիչը:
Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երեւանում: 1944 թվականից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։
2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































