Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը միջուկային մաքսանենգության դեմ պայքարում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ կառավարության ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 13-ին տեղի ունեցավ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև 2008թ. ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի հերթական վերանայումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների միջադեպերը աշխարհի տարբեր մասերում շեշտադրում են համակարգված միջազգային ջանքերի նկատմամբ պահանջարկը, որպեսզի այս վտանգավոր նյութերը հուսալիորեն պահպանվեն և չհայտնվեն ահաբեկիչների ու չարագործների ձեռքին, ովքեր կարող են դա օգտագործել անցանկալի նպատակներով: Այս հարցում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն արդեն բավականին երկար գործակցում են: Բացի այդ, Հայաստանը միջուկային անվտանգության մեծացման ու միջուկային նյութերի տարածման դեմ պայքարում միջազգային հանրության կարևոր ու ակտիվ դերակատարներից է` Միջուկային անվտանգության վեհաժողովի, ԱԷՄԳ-ի, Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության ու այլ միջազգային  ձևաչափերում:

«Մենք գործակցում ենք, որպեսզի կատարելագործվեն միջուկային մաքսանենգության միջադեպերի քննության կարողությունները Հայաստանում և հետամուտ լինենք միջուկային նյութերի չտարածման հարցում մեր ընդհանուր հանձնառությանը,-ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչար Միլսը, ով վերանայման այս հանդիպմանը ղեկավարում էր ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու ԶՈԶ չտարածման հարցերով բյուրոյի վաշինգտոնյան փորձագետներ, - Այս վերանայումը փաստում է Հայաստանի հանձնառությունն իր կողմից տնօրինվող մի ջուկային նյութերի նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու և երկրի սահմաններով միջուկային մաքսանենգությունը կանխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակման հարցերում»:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ արտաքին գործերի, էներգետիկայի նախարարություններից, ազգային անվտանգության ծառայությունից, Հայաստանի սահմանային անվտանգության, մաքսային և միջուկային կարգավորման ոլորտի պետական կառույցներից: Մասնակցում էին նաև փորձագետներ երկրի ատոմակայանը շահագործող ընկերությունից:

2008թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից ստորագրված Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի համատեղ ծրագրում ներկայացվում են այն քայլերը, որ Հայաստանը կարող է ձեռնարկել միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների կանխարգելման, բացահայտման ու նման միջադեպերին արձագանքելու կարողությունները կատարելագործելու նպատակով: Այս ծրագրի իրականացմանն ուղղված ԱՄՆ աջակցությունը ներառել է ուսուցում, սարքավորումների տրամադրում և այլ աջակցություն: Միասին երկու երկրների կառավարությունները ամրապնդել են հայաստանյան այն շինությունների անվտանգությունը, որտեղ պահվում են ռադիոակտիվ նյութեր, բարելավվել են սահմաններով հավանական փոխադրման ռադիոակտիվ նյութերը բացահայտելու կարողությունները և կատարելագործվել են միջուկային մաքսանենգության միջադեպերի քննության հնարավորությունները Հայաստանում:  

Մեկ ամբողջ օր տևած հանդիպումների վերջում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը վերահաստատեցին այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու իրենց հանձնառությունը և նախանշեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիները:

Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները