Դունգան՝ Բրազիլիայի հավաքականից հեռացվելու մասին. Միայն մահից եմ վախենում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունից դուրս մնացած Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան մեկնաբանել է ԱՄՆ-ում ընթացող մրցաշարում կրած անհաջողությունը:
«Ամբողջ կատարված աշխատանքը կարող է քանդվել մի դրվագում: Ես ու ֆուտբոլիստները չենք կարող փոխել այն, ինչի ականատեսը եղավ ամբողջ աշխարհը: Ինչ վերաբերում է պաշտոնանկությանը, ապա ես վախենում եմ միայն մահից, իսկ մնացածը չի կարող վախեցնել ինձ: Սա աշխատանք է, եւ մեզ մոտ փոփոխություններ են եղել աշխարհի առաջնությունից հետո: Մենք գովում ենք Գերմանիային, որը մեծ աճ գրանցեց 14 տարում, իսկ մենք ցանկանում ենք, որ Բրազիլիան որոշումներ ընդունի մի քանի ժամվա կամ մի քանի տարվա ընթացքում: Սակայն մենք կլուծենք մեր խնդիրները համառության շնորհիվ»,- Բրազիլիայի հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է Globoesporte-ն:
Հիշեցնենք, որ խմբային փուլի վերջին տուրում բրազիլացիները նվազագույն հաշվով պարտվեցին Պերուի հավաքականին եւ 4 միավորով B խմբում գրավեցին երրորդ տեղը: Նախորդ անգամ Բրազիլիայի հավաքականը Ամերիկայի Գավաթի խմբային փուլից դուրս էր մնացել 1987 թվականին:



