Ժնեւում աշխատանքն Է սկսում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺնեւում բացվում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանը, որի աշխատանքը կշարունակվի մինչեւ հուլիսի 1-ը: Խորհրդի կազմի մեջ մտնող 47 երկրների ներկայացուցիչները քննարկելու են հրատապ իրավապաշտպան խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինայի, Սիրիայի, Բուրունդիի, Էրիթրայի, Հարավային Սուդանի եւ մի շարք այլ երկրների ու տարածքների իրադրությունը, ինչպես նաեւ ռասիզմի դեմ պայքարը, կանանց, միգրանտների իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատության ապահովումը:
Ինչպես հայտնել Է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, ՄԱԿ-ի մարդու իավունքների հարցերով գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հունիսի 29-ին նոր տեղեկատվություն կներկայացնի Ուկրաինայի ու Բուրունդիի իրադրության վերաբերյալ, «ինչից հետո կկայանա ինտերակտիվ երխոսություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



