Նիգերիայում պայթյունից մոտ 50 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Սաբոն Գարի քաղաքի շուկայում, պայթյունից հետեւանքով 47 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աֆրիկյան պետությունում իր աղբյուրները: Ավելի քան 50 մարդ վիրավորվել է:
Հարձակման կազմակերպիչներն անհայտ են, բայց այդ տարածաշրջանում վերջին ժամանակներս մեծ թվով մարդիկ են զոհվել «Բոկո Հարամ» կազմակերպության գրոհայինների ձեռքով, գրում է Gazeta-ն:
«ԱՄՆ-ը նիգերացի ժողովրդի կողքին է արմատականության դեմ նրանց պայքարում: Մենք Նիգերիայի կառավարության եւ միջազգային գործընկերների հետ կշարունակենք մեր աշխատանքը Բոկո Հարամի դեմ պայքարելու համար»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



