Ֆաբրեգաս. Գերմանիան ու Իտալիան կրկնօրինակում են Իսպանիայի խաղը
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ Գերմանիայի ու Իտալիայի ընտրանիները սկսել են խաղալ «ֆուրիա ռոխայի» խաղաոճով:
«Կասկած չունեմ համաշխարհային ֆուտբոլի վրա Իսպանիայի հավաքականի ազդեցության վերաբերյալ: 2006-ից 2008 թվականների ընթացքում, երբ մենք սկսեցինք մեր ներկայիս ոճով խաղալ, չեմ հիշում որևէ հավաքականի, որը կփորձեր նույնկերպ գործել:
Եթե այդ ոճով ես խաղում, սակայն չես հաղթում, քեզ ոչ ոք չի կրկնօրինակի: Բայց երբ դու հաջողութան ես հասնում, մարդիկ սկսում են նմանակել քո տակտիկան: Իհարկե, Իսպանիային կրկնօրինակողների թվում է Գերմանիան և նույնիսկ Անտոնիո Կոնտեի գլխավորած Իտալիայի ընտրանին»,- ասել է Ֆաբրեգասը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



