Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական ավիացիայի անցյալն ու ներկան. թանգարան, որը հասանելի չէ ամենքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա «Թանգարանների միջազգային օր» տոնին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի և Արցախի 112 պետական, գերատեսչային, համայնքային թանգարաններ։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս միջոցառումը տարեցտարի ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում։ Հայաստանի բնակիչները և մեր հյուրերը սիրով են այցելում թանգարաններ, հիանում մեր մշակութային ժառանգությամբ։ Սակայն մշակութային այդ օջախների մեջ կա մեկը, որը հասանելի չէ ամենքին և հանիրավի անտեսված է։ Խոսքը Հայաստանի ավիացիայի թանգարանի մասին է։ Ճիշտ չէր լինի ասել, որ այն լիովին անտեսված է։ Ոչ։ Պարզապես գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողական տարածքում։ Իսկ դրանք, հայտնի է, փակ տարածքներ են, և այնտեղ մուտքի համար հատուկ անցաթուղթ է պետք։

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թանգարանի հիմնադիր տնօրեն Ռազմիկ Գասպարյանի հետ, ում էնտուզիազմի և գործին անմնացորդ նվիրվելու շնորհիվ գոյատևում է պատկան մարմինների աչքից, հետևաբար նաև հոգածությունից հեռու հույժ հետաքրքիր այդ թանգարանը։ Ռազմիկ Գասպարյանը պրոֆեսիոնալ օդաչու է, ով կյանքի մոտ երեք տասնամյակը նվիրել է մի մասնագիտության, որի մասին երազել է մանուկ հասակից։ Նա օդում անցկացրել է 13 հազար ժամ, հավատացեք՝ գրոսմայստերական ցուցանիշ է։ Այսօր քչերը կարող են պարծենալ նման ցուցանիշով։ Թռել է հինգ տիպի ինքնաթիռներով, այդ թվում նաև ՏՈՒ-154-ով, որը նրա օդաչու եղած տարիներին խորհրդային ամենակատարյալ մարդատար ինքնաթիռն էր։ Հետաքրքիր է, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն առաջիններից մեկն էր Խորհրդային Միությունում, ում վստահվեց այդ տիպի ինքնաթիռների շահագործումը։

Մեր այն հարցին, թե ի՞նչպես նրա մեջ ծագեց թանգարան հիմնելու գաղափարը, Ռազմիկ Գասպարյանը պատասխանեց.

– Դա իմ գաղափարը չէր։ Թանգարան ունենալու ցանկություն ունեին իմ ավագ գործընկերներից շատերը։ Երբ ես անցա կենսաթոշակի (իսկ օդաչուներին շուտ են ուղարկում թոշակի), վետերանների խորհուրդն ինձ առաջարկեց հիմնադրել ավիացիայի թանգարան։ Ինչո՞ւ ինձ։ Երևի ես ամենաերիտասարդ թոշակառուն էի։ Այդ առաջարկն ինձ ուրախացրեց։ Թանգարան հիմնելու նախադրյալները ես արդեն ստեղծել էի։ Բանն այն է, որ սովորություն ունեի իմ տանը հավաքելու այն երկրների դրոշակները, ուր երբևէ թռել եմ։

Արդեն այդպիսի 17 դրոշակ ունեի։ Իսկ եթե դրան ավելացնենք, որ այդ դրոշակների կողքին պահում էի այդ երկրներից բերված մի բուռ հող, ապա կարելի է ասել, որ ստեղծվելիք թանգարանի առաջին նմուշները պատրաստ էին։ Սա, իհարկե, կատակ է։ Իսկ ավելի լուրջ, կասեմ, որ թանգարանի առաջին մասունքներն ինձ ժառանգություն հասան մեր շատ սիրելի մարտական օդաչու, գվարդիայի գնդապետ Խաչատուր Պետրոսյանցից։ Մինչև ուղնուծուծը ավիատոր այդ այրը հայ օդաչուների մասին չորս գրքի և բազմաթիվ հրապարակումների հեղինակ է։ Գնդապետի դուստրը հոր արխիվը հանձնեց թանգարանին։ Առաջին մասունքները կային, մնում էր հավաքել այն մի քանի հազար նմուշները, որ այսօր ունենք թանգարանում։ Եթե ասեմ, որ ես քուն ու հանգիստ կորցրած դիմում էի սրան-նրան, խնդրում օգնել այդ կարևոր գործը գլուխ բերելուն, կնշանակեր ոչինչ չասել։ Թանգարանաշինությունը դարձել էր իմ կենսակերպը։ Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք։ Այս թանգարանն, իրոք, դարձել է իմ կյանքի իմաստը։

…Եվ այսպես, 1998 թվականի մայիսին մեր թանգարանն ընդունեց իր առաջին այցելուներին։ Հասկանալի է, որ առաջին այցելուները մեր օդաչուներն էին, մեր բոլոր ավիատորները, Քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակիցները, ովքեր երազում էին ունենալ սեփական պատմության թանգարան։
Ինչպես ընդունված է աշխարհի բոլոր թանգարաններում, այստեղ ևս նյութերը ցուցադրվում են առանձին բաժիններով։

… Ես, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիային քաջածանոթ եմ տակավին անցյալ դարի 70-ականների կեսերից, քանզի հենց այն ժամանակվանից եմ որպես ՙԱրմենպրես՚-ի թղթակից լուսաբանել մեր ավիատորների գործունեությունը, ուրախությամբ իմացա թանգարանի ստեղծման մասին։ Հասկանալի է, որ առաջին այցելուներից մեկն էլ ես էի։ Այն ժամանակ այն տեղավորված էր նեղլիկ մի սենյակում։ Հիմա տարածքն անհամեմատ մեծ է, բայց… մարդկանց աչքից հեռու։ Ափսոս…

Չեմ կարծում, որ այդ թանգարանից մարդ կարող է անտարբեր դուրս գալ։ Չէ՞ որ այնտեղ ուսանելի ու նաև հպարտանալու այնքան բան կա, որ ավիացիայի մասին տասնյակ գրքերում չես գտնի։

Հիմա ես ընթերցողին առաջարկում եմ մի էքսկուրսիա կատարել թանգարանի սրահներով։
Պատերից մեկին փակցված են առաջին հայազգի օդագնացների լուսանկարները ու մեկ-երկու տող նրանց կյանքից։ Այդ ցուցափեղկի մոտից մարդ չի ուզում հեռանալ։ Հիրավի, մենք հպարտանալու շատ բան ունենք։ Պարզվում է, որ ցարական Ռուսաստանի առաջին ավիատորների մեջ եղել են մեկ տասնյակի չափ հայազգի օդագնացներ՝ Արտյոմ Կացյան ու Կոնստանտին Արցեուլով, Թևոս Մանուչարյան, Արթուր Ղուլյան, Ալեքսանդր Սլեպյան և ուրիշներ:

Հետաքրքիր զուգադիպությամբ առաջին երկու հայ օդաչուները մասնագիտությամբ եղել են… նկարիչներ։ Այո, Արտյոմ Կացյանը և Կոնստանտին Արցեուլովը նկարիչներ են եղել մինչ նրանց կձգեին աստղամերձ հորիզոնները։

Արտյոմ Կացյանը 1908 թվականին Մյունխենի գեղարվեստի և քանդակագործության ակադեմիայում ուսանելիս, հրապուրվում է օդագնացությամբ և դառնում տեղի աէրոակումբի ամենաակտիվ անդամներից մեկը։ Շուտով նա ստանում է օդաչուի վկայական և, փաստորեն, դառնում Ռուսաստանի առաջին օդաչուներից մեկը։ 1910 թվականին հայազգի օդագնացը Բեռլինում մասնակցում է ավիատորների միջազգային մրցումներին, գրավում է առաջին տեղը և որպես պարգև ստանում է մի ինքնաթիռ, որ գերմանական հանրահայտ «Գրադե» ֆիրման սահմանել էր հաղթողի համար: Այդ յուրօրինակ մրցանակով Արտյոմ Կացյանը սավառնում է Գերմանիայի, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրների երկու տասնյակից ավելի քաղաքների օդային տարածքներում, ապա վերադառնում Ռուսաստան։

Գրեթե Կացյանի հետ միաժամանակ, 1911 թվականին, ավիացիա է գալիս նաև մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թոռը՝ Կոնստանտին Արցեուլովը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա կատարել է 240 թռիչք և մոտ 30 անգամ մարտի բռնվել թշնամու օդաչուների հետ։

Կոնստանտին Արցեուլովն աշխարհում առաջինն իր վարած ինքնաթիռը գցել «պտույտէջքի» («շտոպոր») մեջ, ապա հմտորեն կարողացավ մեքենան հանել այդ վիճակից և ապահովել դրա հորիզոնական թռիչքը։ Նրա այդ փորձը հետագայում՝ Հայրենական պատերազմի տարիներին, պետք եկավ հարյուրավոր խորհրդային օդաչուների, որոնք կարողանում էին դուրս գալ այդ, հիրավի, մահաբեր վիճակից և գրոհել հակառակորդին։

Թանգարանի տնօրենի հետ շրջում ենք ցուցասրահներում։ Ուշադրությունս գրավում է «Կանայք ավիացիայում» ցուցափեղկը։ Պարզվում է, որ ավիացիայի բնագավառում ևս հայ կանայք չեն զիջել տղամարդկանց։ Եթե հայազգի տղամարդ օդաչուները 20-րդ դարի սկզբներին արդեն իսկ ծառայել են ցարական Ռուսաստանի օդուժի կազմում, և առաջիններից Արտյոմ Կացյանը և Կոնստանտին Արցեուլովը համապատասխանաբար 1910 և 1911 թվականին էին եկել ավիացիա, ապա ռոստովցի օդաչու Սոֆյա Աճեմովան տակավին 1912 թվականին համաշխարհային ռեկորդ է սահմանում՝ մեքենան բարձրացնելով 2400 մետր։ Եթե նա 1912 թվականին դառնում է համաշխարհային ռեկորդի հեղինակ, ուրեմն կարելի է ենթադրել, որ ավելի վաղ է ավիացիա եկել։ Գուցե հայազգի առաջին օդաչուն հենց Սոֆյա Աճեմովա՞ն էր…
Ինչքան խորանում ենք ավիացիայի պատմության մեջ, այնքան բացահայտումներն ավելի հետաքրքիր են դառնում։

Եկեք շարունակենք զարմանալ. Ելիզավետա Շահատունին ավիատորների շրջանում բացառիկ անուն է։ Նրա շրջապատի մարդիկ այդ հայ կնոջը տվել էին ՙինքնաթիռների ամրության երաշխավոր՚ անվանումը։ Նա երկար տարիներ աշխատել է Օլեգ Անտոնովի՝ հռչակավոր ԱՆ ինքնաթիռների գլխավոր կոնստրուկտորի թիմում։ Անմիջական մասնակցություն է բերել ԱՆ-2, ԱՆ-12, ԱՆ-24, Ան-22 (այս հզոր բեռնատար ինքնաթիռը հայտնի է «Անթեյ» անունով) տիպի ինքնաթիռների ստեղծման գործին՝ ապահովելով այդ աշխարհահռչակ օդանավերի ամրության հուսալիությունը։ Մեր հայրենակցուհին ավիացիայի պատմության մեջ առաջին կինն է, ում վստահվել է Գլխավոր կոնստրուկտորի տեղակալի պաշտոնը։ Նա նաև միակ կին ավիակոնստրուկտորն է, ով արժանացել է Լենինյան մրցանակի։ Չմոռանանք ասել, որ նա նաև երկարակյաց էր, ապրել է իննսունից ավելի տարի։

Այդ ցուցափեղկում տեղ գտած նմուշների մասին կարելի է շատ գրել։ Ցավոք, տեղի սղության պատճառով բոլորին չենք թվարկում։ Պարզապես կհիշեցնենք, որ Խորհրդային Հայաստանի առաջին կին օդաչուն Ռոզա Աբրահամյանն է, ով առաջին ինքնուրույն թռիչքը կատարել է 1936 թվականին։ Բնական է, որ չեմ կարող չհիշատակել սփյուռքահայ Աննա Ղազանչյանին, ով տարիներ շարունակ աշխատել է ՆԱՍԱ-ի համակարգում և մեծ հեղինակություն էր ամերիկյան տիեզերական ծրագրերի համար ճշգրիտ նավիգացիոն համակարգերի ստեղծման բնագավառում։ Այդ նրա ստեղծած համակարգերի շնորիվ ամերիկացիներին հաջո ղվեց «Ատլաս» հրթիռի միջոցով արձակել «Միդաս», «Ռեյնջեր», «Մարիներ» և այլ արբանյակները։

Հաջորդ ցուցափեղկը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին հայ օդաչուների մասնակցությանը։ Հիրավի, Մեծ հայրենականի ժամանակ իրենց աննախադեպ հերոսությամբ աչքի ընկան բազմաթիվ հայ օդաչուներ՜, իսկ նրանցից մեկը՝ Նելսոն Ստեփանյանը, ում «Բալթիկայի արծիվ» էին անվանում, արժանացավ Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման։ Հերոսի Ոսկե Աստղով պարգևատրվեցին օդաչուներ Սերգեյ Բուռնազյանը, Հակոբ Մանուկյանը, Աշոտ Գասպարյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Մարտիրոս Նանագուլյանը, Արմեն Հայրյանը, Գոգա Ամիրաղյանը և Լազար Չափչախյանը։ Ի դեպ, վերջինս Հայրենական մեծ պատերազմում հերոսի կոչման արժանացած առաջին հայն էր։ Բայց կարող էր առաջին հերոսը լինել Սերգեյ Հայրապետովը։ Այո, հենց նա…
Խորհրդային Միության հերոսների այդ շարքը կարող էր ավելի ավելի մարդաշատ լինել, եթե երկրի ղեկավարությունն ազգային խտրականություն հանդես չբերեր հայերի նկատմամբ։

Բանն այն է, որ 1941 թվականի հունիսի 26-ին խորհրդային օդաչու կապիտան Նիկոլայ Գաստելլոն իր այրվող ինքնաթիռն ուղղեց թշնամու նավթատար գնացքի շարասյան վրա և պայթեցրեց այն՝ հսկայական նյութական վնաս հասցնելով ֆաշիստական զորքերին։ Քաջարի օդաչուին այդ սխրանքի համար նույն օրը ետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։ Հիրավի, արժանի գնահատական այդ անձնազոհ սխրանքին։ Բանն այն է, որ Գաստելլոյից երկու օր առաջ նույնպիսի սխրանք էր գործել Սերգեյ Հայրապետովը… Բայց մենք հերոս չունեցանք…
Թանգարանի ցուցափեղկերից մեկում ներկայացված են այն ութ հայազգի օդաչուները, ովքեր կրկնել են Նիկոլայ Գաստելլոյի սխրանքը։ Դրանք են արդեն հիշատակված Սերգեյ Հայրապետովը, Արտյուշա Օհանջանյանը, Էդվարդ Բունիաթյանը, Սամսոն Մկրտումովը, Միխայիլ Գալստյանը, Իվան Պետրոսյանը, Պատրիկ Գազազյանը, Աշոտ Անտոնյանը։

Այս խիզախ հայ տղաներն էլ կարող էին արժանանալ Խորհրդային Միության հերոսի կոչման։ Բայց… երևի այն պահին, երբ ՙժողովուրդների հորը՚՝ Իոսիֆ Ստալինին ներկայացրել են հայերին հերոսի կոչում շնորհելու միջնորդությունը, առաջնորդի գրասեղանին եղած թանաքամանի մեջ թանաքը չորացել էր։ Ո՞վ գիտե…

Առանձին ցուցափեղկեր են հատկացված Խորհրդային Միության վաստակավոր օդաչուի կամ վաստակավոր շտուրմանի կոչումների արժանացած մեր փառապանծ ավիատորներին։ Չեն մոռացվել նաև Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետերը՝ սկսած առաջինն այդ պաշտոնը զբաղեցրած Գեղամ Ղարիբջանյանից, վերջացրած մերօրյա պետերով։ Նրանցից յուրաքանչյուրը մի դարաշրջան է եղել և իր արժանի ավանդն է ներդրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կայացման և զարգացման գործում։

Մի ամբողջ պատ է հատկացված ավիացիայի և տիեզերագնացության բնագավառի հայ խոշոր գիտնականներին, առանց որոնց դժվար է պատկերացնել խորհրդային ավիացիայի և տիեզերագնացության հաջողությունները։ Ուշադրություն դարձրեք, դրանք միայն վերջերս գաղտնազերծված անուններ են։ Որ նկարին նայում ես՝ կամ գիտությունների դոկտոր է կամ ակադեմիկոս, Լենինյան մրցանակի դափնեկիր է կամ սոցիալիստական աշխատանքի հերոս։ Եվ կարծես ի լրումն այս ամենի, այդ նկարների կողքին երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն բերված են աշխարհահռչակ ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դ ափնեկիր, ակադեմիկոս Պյոտր Կապիցայի խոսքերը հայ ժողովրդի մասին. «ԶԱՐՄԱՆԱԼԻ Է ԱՅՍՊԻՍԻ ՓՈՔՐԱԹԻՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԻՍԿ ԻՆՉՔԱՆ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐ Է ԾՆԵԼ»։ Ընդամենը մեկ նախադասություն է, բայց այնքան տարողունակ, որ մի ամբողջ հատոր արժե։

Բնական է, որ առանձին ցուցափեղկ է հատկացված Արցախյան պատերազմում իրենց աննախադեպ հերոսությամբ աչքի ընկած օդաչուներին։ Այդ հերոս տղաների լուսանկարների կողքին առանձին ցուցափեղկին փակցված են այն հայ օդաչուների լուսանկարները, ովքեր զոհվել են Արցախյան պատերազմում և Աֆրիկայում։

Որպես ԽՍՀՄ սպորտի վարպետ՝ թանգարանի տնօրենը չի մոռացել նաև մարզիկ-ավիատորիերին, ովքեր նույնպես արժանացել են սպորտի վարպետի կոչման և հաջողությամբ պահել են մեր հանրապետության մարզական պատիվը զանազան մրցումներում։

Հիմա մի քանի նկատառում, թե ինչպես կարելի է օգնել թանգարանին՝ դուրս գալու «արգելված գոտուց»։ Երկու տարբերակ կա։ Առաջինը բավականին նյութատար է, բայց, ցանկության դեպքում, իրականանալի։ Ես՝ որպես հայ մարդ, կխնդրեի մեր հայրենակից արգենտինահայ մեծահարուստ և բարերար, «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատիրոջը՝ պարոն Էռնեստո Էռնեկյանին, որպեսզի նա «արգելված գոտուց» դուրս այդ թանգարանի համար հատուկ շենք կառուցեր, ինչի հնարավորությունը, երևի, ունի։

Գուցե այն ժամանակ մեր մշակույթի նախարարը և Երևանի քաղաքապետը կգան կարմիր ժապավենը կտրելու արարողությանը և «ձեռքի հետ» կծանոթանան այդ եզակի թանգարանի նմուշներին։ Երկրորդ տարբերակը ֆինանսական ոչ մի ներդրում չի պահանջում։

Ընդամենը՝ բարի կամք։ Անցաթղթային ծառայությունից մինչև ավիացիայի թանգարան ընդամենը 100-150 մետր է։ Հավատացնում ենք, այդ տարածքում ոչ մի հույժ գաղտնի կամ հատուկ պահպանության կարիք ունեցող օբյեկտ չկա։ Պարզապես պետք է արվեստի սիրահարհներին թույլ տալ այդ 150 մետրը անցնել առանց որևէ խոչընդոտի։ Երկրորդ տարբերակը երևի ավելի հարմար է և ընդունելի։ Գուցե թանգարանի «գաղտնազերծումը» լինի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանի առաջին բարի գործը, ինչը, հավատացնում ենք, մեծապես կբարձրացնի նրա հեղինակությունը։

Այդ ժամանակ թանգարանի մշտական հաճախորդների մեջ կլինեն մայրաքաղաքի և մերձական շրջանների հարյուրավոր դպրոցականներ։ Եվ ո՞վ գիտի, գուցե նրանց մեջ կհայտնվեն նոր Նելսոն Ստեփանյաններ կամ Էդվարդ Յոլյաններ ու Ռուբեն Եսայաններ։

Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը հետո վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Գագիկ Սուրենյանը վատ լուր է հայտնումԿեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՀիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունՀայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Վենսը մարտի 19-ին կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՏիբո Կուրտուան վնասվածք է ստացել IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ