Երկրի վրա սկսվել է տեսակների վեցերորդ գլոբալ անհետացումը. գիտնականներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիտնականները հայտարարել են Երկրի վրա ֆաունայի ներկայացուցիչների թվով վեցերորդ անհետացման պրոցեսի սկսվելու մասին: Հետազոտողները համարում են, որ դա կապված չէ մարդու գործունեության հետ, հայտնում է gogetnews.info-ն:
Կենսաբանների կարծիքով՝ անհետացման պրոցեսի ընթացքում մեր մոլորակը կզրկվի համաշխարհային օվկիանոսի բնակիչների մոտ 30%-ից, հայտնում է Svopi-ն: Գիտնականները նաև կանխագուշակում են մոտ ժամանակներում արևադարձային ջունգլիներում բնակվող հազվագյուտ թռչունների 17%-ի անհետացման մասին:
Հաշվի առնելով մեր մոլորակային համակարգի տարիքը, ինչպես նաև Ծիր Կաթին համաստեղությունում նրա շարժման արագությունը, հետազոտողները ենթադրում են, որ Երկրի վրա կյանք առաջանալուց մինչև մեր օրերը տեղի է ունեցել այդպիսի 5 անհետացում: Առաջինը եղել է մոտ 450 միլիոն տարի առաջ, հինգերորդը՝ 33 միլիոն:



