Sony կներկայացնի PlayStation 4-ի ավելի հզոր տարբերակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը հաստատել է, որ շուտով ներկայացնելու է մեծ պահանջարկ վայելող PlayStation 4 խաղային կցորդի առավել հզոր մոդելը:
Ինչպես հայտնում է telegraph.co.uk-ը, նորույթը կստանա Neo անվանումն ու կարժենա շատ ավելի թանկ, քան ներկայիս PS4-ը: Ըստ ընկերության, նոր սարքը նախատեսված կլինի ֆինանսապես ապահոված գեյմերների համար: Այնուհանդերձ՝ դրա գնի վերաբերյալ որևէ բան հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ներկայիս PS4 մոդելը, որն արժե մոտ 400 դոլար, ներկայացվել է 2.5 տարի առաջ: Այն խաղային կցորդների շարքում առավել շատ վաճառված մոդելն է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



