Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վալերի Պերմյակովը բացատրել է իր դասալքության դրդապատճառները. (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում ռուսական ռազմակայանի զինվոր Վալերի Պերմյակովը բացատրել է զորամասից իր դասալքության դրդապատճառները:

Գյումրիում Պերմյակովի գործով դատավարության ժամանակ ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ հարցերի պատասխանելուց: Հետեւաբար դատարանը որոշել է հրապարակել նրա նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Վալերի Պերմյակովը հարցաքննությունների ժամանակ պնդել է, որ շատ է կարոտել տունը եւ ցանկացել է վերադառնալ Չիտա, դրա համար էլ որոշել է իր հերթապահության ժամանակ փախուստի դիմել, փող ու հագուստ ձեռք բերել ու հասնել ՌԴ:

Այս տարվա հունվարի 12-ին, գիշերը ժամը 02.00-ին նա հանել է զրահաբաճկոնն ու սաղավարտը, բայց պահել է զենքն ու սվին-դանակը, որի օգնությամբ կտրել է մետաղալարը: Նա կողոպտելու նպատակով մարդկանց է որոնել: Պերմյակովի խոսքով, ինքը քայլել է տների մոտով, որոնց դարպասները փակ են եղել, տեսել է բաց դռնակ, ծեծել է: Մոտ 5 րոպե կանգնել է դռնակի մոտ, ապա սվին-դանակի օգնությամբ հանել է ապակին: Ինքնաձիգը հանել է նախապահպանական վիճակից եւ դրել ավտոմատ կրակահերթի տակ: Մտել է տուն, ջուր է խմել:

Այնուհետեւ դատախազը բաց է թողել այն հատվածը, որը վերաբերում է սպանությանը, քանի որ այն քննելու են ՀՀ իրավապահ մարմինները:

Վերադառնալով ռուսական կողմից հետաքննվող մասի ցուցմունքին՝ դատախազը հայտնեց, որ Պերմյակովի խոսքով՝ նա բացել է պահարանը, հանել քաղաքացիական հագուստ եւ զգեստափոխվել: Կոշիկները նա հագել է դուրս գալուց առաջ: Տանից տարել է 3 բջջային հեռախոս եւ կանացի պայուսակից վերցրած գումար: Մտադիր էր հասնել մինչեւ հայ-թուրքական սահման: Սահմանի մոտ շինություն է հայտնաբերել, որտեղ մի քանի ժամ մնացել է: Հետո նրան ձերբակալել էին ՌԴ սահմանապահները: Միաժամանակ պարզվել է, որ սահմանի ուղղությունը նա գիտեր մոտավորապես:

Իր կողմից Վալերի Պերմյակովը հայտարարեց, որ նորմալ է մեծացել: Մինչեւ զորակոչը հոգեկան հիվանդություններ չի ունեցել: Հաշվառման չի առնվել: Քիչ է խմել: Ալկոհոլի ազդեցության տակ իրեն նորմալ է պահում: Թմրանյութերից օգտագործել է մարիխուանա: Կախվածություն չունի:

Ցուցմունքից պարզ է դարձել, որ նա նախկինում էլ բազմիցս լքել է զինվորական մասը, այդ թվում՝ զենքով: Նրա խոսքով՝ ծառայության պայմաններից գոհ է եղել, բայց ուզում էր տուն գնալ: Պարզվել է նաեւ, որ տանը նա ուզում էր թաքնվել տայգայում, իսկ զենքն անհրաժեշտ էր մարդկանց վախեցնելու եւ շներից պաշտպանվելու համար:

Պերմյակովը պնդում է, որ մտել է առաջին պատահած տունը, որտեղ թողել է ինքնաձիգն ու փախել:

Միաժամանակ ամբաստանյալը պնդում է, որ տանից ոչ մի հաղորդագրություն չի ստացել, որը կստիպեր նրան լքել զորամասը:

Աղբյուրը՝ News.am

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ Ադամյան