Պերմյակովը իրեն մեղավոր է ճանաչում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում՝ Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանում, որտեղ ընթանում է Պերմյակովի գործով բաց դատական նիստը նախագահում է ռուսական ռազմական դատարանի դատավոր Ալեքանդր Շելդյաևը: Մեղադրական կողմը ներկայացնում է Հարավային ռազմական օկրուգի ռազմական դատախազության ռազմական դատախազի տեղակալ արդարադատության գնդապետ Վլադիմիր Անդրուսենկոն: Պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Արթուր Դանիելյանը: Քիչ առաջ մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Վալերի Պերմյակովը հայտարարեց, որ իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչում: Նրա պաշտպանն էլ հայտնեց, որ Պերմյակովը հրաժարվում է ցուցմունք տալ և մեղադրողի հարցերին պատասխանել:
Աղբյուրը՝ hraparak.am
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



