Ղազախստանի Ակտոբեում հարձակումների մեծ կասկածվող երեք մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանում երեք մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Ակտոբեում հարձակումներին առնչություն ունենալու մեջ։ Նրանք նախկինում հետախուզման մեջ էին։
Ղազախստանի հակաահաբեկչական կենտրոնը տեղեկություններ էր ստացել կասկածյալների գտնվելու վայրի վերաբերյալ։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Կուանիշբաեւը, Տանատարովը եւ Ակպանբետովը։ Փախուստի պահին Ակպանբետովը հրազենային վնասվածք է ստացել ոտքին»,-ասված է հաղորդագրությունում։
Հատուկ գործողության ժամանակ երկու միավոր զենք է հայտնաբերվել, որոնք գողացել էին «Պալադա» խանութից հունիսի 5-ին։
Նշենք, որ հունիսի 5-ին մի խումբ անհայտ անձինք հարձակվել էին զենքի խանութի եւ Ատկոբեի զորամասի վրա։ Այս պահի դրությամբ ոչնչացվել է 18 հանցագործ։ հաբեկիչների հարձակումների հետեւանքով սպանվել է 7 մարդ, որոնցից 3-ը՝ զինծառայողներ։



