Ավտովթար Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «Ֆորդ Տրանզիտը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 4 շենքի դիմաց բախվել են 40-ամյա Արմեն Գրիգորյանի վարած «Գազել» մակնիշի 4800 Տ համարանիշի և 48-ամյա Արսեն Առաքելյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 RT 896 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազելի» 3 ուղևորներից 2-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ երրորդը` Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունը՝ այստեղ:



