Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի ԶՈւ եւ քրդերի միջեւ բախումները շարունակվում են. 2 սպանված զինծառայող, 4 վիրավոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում զինված ուժերի եւ քրդերի միջեւ բախումները շարունակվում են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Հաքքարիի նահանգի Շեմդինլի քաղաքում զինվորականներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետեւանքով 2 զինծառայող սպանվել, 4-ն էլ վիրավորվել են:

Թուրքական կողմն անմիջապես հայտարարել է, որ հարձակումն իրագործել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները, որոնք հարձակում են գործել նաեւ Շեմդինլիի Թեքելի ռազմաբազայի վրա: Վիրավոր զինծառայողները ուղղաթիռով հասցվել են հոսպիտալ:

Թուրքիաի ԶՈւ ստորաբաժանումմները օդուժի օժանդակությամբ ռազմական գործողություններ են իրականացնում քուրդ ազատամարտիկների դեմ:

Գերմանական Deutsche Welle ռադիոկայանը հայտնել է, որ Թուրքիայի հարավային եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում անցյալ տարվա ամռանից սկսված թուրք-քրդական բախումների արդյունքում 335 հազար քրդեր փախստական են դարձել եւ հարկադրված հեռացել են իրենց տներից:

Թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալներով` անցյալ տարվա կեսից մինչ այժմ այդ բախումներում 338 քաղաքացիական անձ, այդ թվում` 78 երեխա կորցրել է կյանքը: Բախումների արդյունքում 6320 շենք եւ կառույց վնասվել են, որոնց վերականգման համար կպահանջվի 340 մլն դոլար:

Լուրջ վնաս կրած կառույցների մեջ 11 մզկիթներ եւ եկեղեցիներ կան: Քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում (Տիգրանակերտ) 500 տարուց բարձր տարիքի մզկիթ է ավերվել: Վնաս է հասցվել նաեւ Արեւելքի միակ մեծ քրիստոնեական` հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցուն: Քանդվել է նաեւ Տիգրանակերտի Հռոմեական դարաշարջանում կառուցված պատի մի հատվածը, որը պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ այդ բախումներում, որը շարունակվում է այսօր եւս, կոպտորեն խախտվել է 1 մլն 600 հազար մարդու իրավունքները:

Թուրքական կառավարության հրապարակած գնահատականներով, քրդերի հետ Թուրքիայի զինված ուժերի բախումների ընացքում անցյալ տարվա հուլիսից մինչ այժմ սպանվել է ուժային ստորաբաժանումների 500 աշխատակից, մոտ 5 հազար քուրդ զինյալ:

5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան