Չիլիի ֆուտբոլի հավաքականը տոնեց առաջին հաղթանակը
ՍՊՈՐՏԱմերիկայի գավաթի խաղարկությունում Չիլիի ֆուտբոլի հավաքականը դուրս է գալիս դժվարին իրավիճակից: D խմբի առաջին մրցավեճում զիջելով Արգենտինային՝ Չիլին այս անգամ ուժերը չափեց Բոլիվիայի հետ: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Չիլի- Բոլիվիա մրցավեճն ավարտվել է 2-1 հաշվով հօգուտ Չիլիի հավաքականի:
Չիլիացիների կազմում խաղի հաշիվը բացել է Արտուրո Վիդալը հանդիպման 46-րդ րոպեի ընթացքում: Բոլիվիան չի հանձնվել և արդեն 61-րդ րոպեին Կամպոսի գոլի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը: Այնուամենանայնիվ, Չիլիի հավաքականը խաղի վերջին րոպեին առաջ է նետվել և վաստակել 11 մետրանոց հարված, որը դիպուկ է իրացրել Արտուրո Վիդալը և հաղթանակ պարգևել իր թիմին: Չիլին իր ենթախմբում ունի 3 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով Արգենտինային:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



