Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայկական ժամանակ». Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանին Իրանում ընկալում են որպես ինքնուրույն պետություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիոեզա Քամեյին հայտարարել է, թե իրենք Ադրբեջանի հետ բանակցություններ են վարում Իրանի գազը Եվրոպա արտահանելու վերաբերյալ: Ըստ հայտարարության, արտահանման հնարավոր երթուղին Բաքու-Էրզրում գազատարն է: Քննարկվում է նաև Իրանի նավթը Բաքու-Ջեյհան խողովակաշարով արտահանելու հարցը:

 Իրանական էներգակիրների արտահանման տարանցիկ ուղի դառնալու՝ Հայաստանի հնարավորությունները առանց այն էլ մեծ չէին, բայց մեր երկրի ԵՏՄ անդամագրվելուց հետո ավելի խնդրահարույց դարձան: Բանն այն է, որ ԵՏՄ անդամագրման պայմանագրերի փաթեթով ԵՏՄ տարածքում ստեղծվում է նավթագազային, այսպես կոչված, ընդհանուր շուկա, և ԵՏՄ երկրները, ըստ էության, պարտավորվում են իրենց քաղաքականությունը վարել այդ ընդհանուր շուկայի շահերի հաշվառումով: Այս քաղաքականությունը արդեն իսկ լուրջ բարդություններ է առաջացնում Իրան-Հայաստան հարաբերություններում, որովհետև Իրանի և Ռուսաստանի շահերը այս ոլորտում չեն համընկնում: Եթե Իրանի գազը հոսում է դեպի Եվրոպա, դա թուլացնում է Եվրոպայի ազդեցությունը ռուսական գազից, սա էլ իր հերթին Ռուսաստանին զրկում է Եվրոպայի նկատմամբ ունեցած կարևորագույն լծակից: Բացի դա, իրանական նավթի արտահոսքը դեպի համաշխարհային շուկա ավելի կնվազեցնի նավթի միջազգային գինը, ինչը լրջագույն հարված է նավթի արտահանման ասեղի վրա նստած Ռուսաստանին:

 Իսկ ստեղծված վիճակում Իրանը Հայաստանին ոչ առանց հիմքի ընկալում է որպես Ռուսաստանի մարիոնետ: Այս կոնտեքստում Հայաստանի իշխանության հետ որևէ հարց քննարկելը կդիտվի որպես ժամավաճառություն, որովհետև նախ պաշտոնական Մոսկվան պաշտոնական Երևանին թույլ չի տա որևէ համաձայնության հասնել, իսկ կայացված համաձայնությունները մեկ րոպեում կարող են չեղյալ արվել, ինչպես տեղի ունեցավ Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրերի բանակցված փաթեթի հետ:

 Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանին Իրանում ընկալում են որպես ինքնուրույն պետություն, որի հետ կարելի է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել և այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Բացի դա, Ադրբեջանում կան արդեն իսկ բավական մեծ հաջողությամբ գործող միջազգային խողովակաշարեր, որոնք նավթ և գազ են տեղափոխում դեպի Արևմուտք: Իհարկե, Իրանը բազմաթիվ վերապահումներ և բարդություններ ունի Ադրբեջանի հետ հարաբերություններում, բայց սեփական տնտեսությունը կարգի բերելու կապիտալի ներհոսք ապահովելու համար նրան հարկավոր է նավթի և գազի շուկաներ գտնել և դա անել հնարավորինս արագ»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել