Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կազմակերպվեց Հայաստանում ՌԴ դեսպանի անունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի անունից հունիսի 10-ին ընդունելություն էր կազմակերպվել Ռուսաստանի օրվա կապակցութամբ:
Միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ այլք:
ՌԴ դեսպանն իր ելույթում հատկապես կարեւորեց հայ-ռուսական հարաբերությունները: Նա նշեց, որ այսօր Ռուսաստանը վստահաբար ամուր դիրքեր ունի միջազգային հարթակում, ու առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ լուծել մի շարք համաշխարհային խնդիրներ:
«Այսօր ՌԴ-ն նաեւ տոնում է այն, որ հանդիսանում է պատասխանատու գործընկեր եւ հուսալիք դաշնակից: Միջազգային հանրության առջեւ խոսում է միայն ճշմարտությունը: Մենք բարձր ենք գնահատում դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ: Կյանքը կրկին ապացուցում է հարաբերությունների բարձր մակարդակը երկու պետությունների եւ հոգեւոր կապը երկու ժողովուրդների մեջև»,- ասաց դեսպանը:
Նա ընդգծեց, որ հայ ազգը, անցնելով վշտի եւ տառապանքի միջով, սակայն օժտված լինելով աշխատասիրությամբ եւ հաստատակամությամբ, ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ համառությունը ճշմարտության վերականագնման հարցում կհանգեցնի նաեւ արդարության վերականգնմանը: Դրա վառ օրինակը, ըստ Վոլինկինի, հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումն է:



