Երևան, 12.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առանձնահատուկ պատճառ չկար, որ այս արարողությունը ձգձգվում էր. «Ֆուլ Հաուսի» Ռուբենն ու կինն ամրագրեցին իրենց միությունը

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանը, ով «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորում է Ռուբենին, 5 տարվա ամուսնական կյանքից հետո միությունը որոշել է ամրագրել նաև փաստաթղթերով: 2011 թվականի հոկտեմբերի 23-ին ամուսնացած դերասանն ու կինը՝ լրագրող Սյունե Համբարձումյանը, Էջմիածնի «ԶԱԳՍ»-ում ժամեր առաջ ևս մեկ անգամ հավատարմության երդում տվեցին: Aysor.am-ը շնորհավորելով ամուսիններին՝ հետաքրքրվեց օրվա մանրամասներից:

«Առանձնահատուկ պատճառ չկար, որ այս արարողությունը ձգձգվում էր, ուղղակի ժամանակ չէինք ունենում հայտ ներկայացնելու, քանի որ երկուսս էլ անընդհատ աշխատանքի մեջ էինք: Մի օր որոշեցինք ու դիմեցինք, և այսօր արդեն պաշտոնական ամուսիններ ենք», - մեզ հետ զրույցում նշեց դերասանը:

Արդյոք փաստաթուղթը հասցրել է փոփոխություններ մտցնել հարաբերությունների մեջ՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծես թե միմյանց նկատմամբ մեր պատասխանատվությունն առավել մեծացավ: Բայց նկատելի ոչինչ չի փոխվել, ուղղակի մենք էլ ցանկացանք մեր արխիվում այս թուղթն ունենալ»:

Ամուսիններին առաջինը շնորհավորել են հարազատները, ովքեր զույգին մենակ չեն թողել նույնիսկ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատասենյակում: «Մեր կողքին են եղել մայրս, եղբայրս՝ ընտանիքի հետ, կնոջս մայրը, քույրը, մեր քավորն ու քավորի կինը: Առաջին շնորհավորողներն էլ հենց նրանք են եղել», - ընդգծեց նա:

Երիտասարդ ամուսիններն այս օրը ստիպված են անցկացնել աշխատավայրում, սակայն ընկերների հետ հավաքույթը առջևում է: «Ճիշտն ասած՝ «ԶԱԳՍ»-ից դուրս ենք եկել ու գնացել աշխատանքի, բայց մոտակա օրերին ընկերների հետ անպայման փոքրիկ միջոցառում կկազմակերպենք», - վստահեցրեց նա:

Հունիսի 10-ը պատահական ընտրված օր է, այն չի համընկնում ոչ նրանց ծննդյան տարեդարձերի, ոչ էլ պսակադրության օրվա հետ: Գ. Սեփխանյանը նաև անակնկալ նվեր է պատրաստել կնոջ համար, որի մասին բարձրաձայնել չցանկացավ. «Դե նոր պետք է նվիրեմ, եթե հիմա ասեմ՝ անակնկալս կփչանա»:

Բոլոր ընտանիքներին, իր ընտանիքին՝ մասնավորապես դերասանը մաղթեց երջանկություն ու սեր. «Թող միմյանց փոխզիջող լինեն, շատ սիրեն ու սիրվեն, մնացած ամեն բան անցողիկ է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:

 

Նելլի Մարգարյան

Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանԿարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանաՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվելՄոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիԹմրանյութի տարածման փորձ Երևանում. «Տելեգրամով» ձեռք բերված 4 փաթեթ «Մեթամֆետամին» է հայտնաբերվելՄ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Ուշադրություն․ առաջիկա օրերին եղանակը կփոխվի. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբաններըՓոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը հայտարարել է, որ վերջին բժշկական քննությունը անցել է գերազանցությամբԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԿոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվելԵրևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է