Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրիի դպրոցներից մեկում բացվեց ապրիլի 4-ին զոհված Գևորգ Վարդանյանի անվան դասասենյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Գյումրիում դպրոցներում դասասենյակներ են անվանակոչվում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների ու սպաների  անուններով: Գյումրու թիվ 7-րդ դպրոցում հունիսի 10-ին բացվեց Թալիշում նահատակված Գևորգ Վարդանյանի անվան դասասենյակ: Դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը նշեց, որ թեեւ Գևորգն այս դպրոցում չի սովորել, մեծացել է Ռո ւսաստանի Դաշնությունում, սակայն նա ազգային հերոս է ու նրա անվան դասասենյակներ պիտի բացվեն ամենուր: «Երանի այն սերնդին, երանի այն ազգին, որն ունի Գևորգ Վարդանյան: Լինելով հազարավոր կիլոմետրեր հեռու՝ հեռավոր Ալթայում, սակայն պատմական հայրենիքից հոգեւոր պորտալարը չկտրած Գևորգ Վարդանյանը սրտի կանչով զգալով, որ հայրենիքն իր կարիքն ունի, եկավ Հայաստան: Եկավ ու երդվեց, որ պիտի պաշտպանի հայոց սահմանները, երդվեց ու պաշտպանեց, պաշտպանեց ու անմահացավ»,-իր խոսքում նշեց Գագիկ Կարապետյանը:Հերոսի անվան դասասենյակը բացելու պատիվը վստահվեց Գևորգի հայրիկին: Դասասենյակում հատուկ անկյուն կա, որը հիշեցնում է Գևորգի մասին՝ լուսանկարներ, պատվոգրեր ու մեդալներ:1996 թվականի օգոստոսի 19-ին Գյումրիում ծնված Գևորգ Վարդանյանի ընտանիքը տեղափոխվել է բնակության Ալթայի երկրամաս, երբ նա դեռ 5 տարեկան էր:

Միջնակարգ դպրոցն ավարտել է այնտեղ, այնուհետ ընդունվել Ալթայի արդյունաբերական քոլեջի գազաֆիկացիայի բաժինը: Երկու տարի սովորելով քոլեջում ու կիսատ թողնելով՝ 2015 թվականի հունվարին վերադարձել է հայրենիք իր պարտքը կատարելու: Զոհվել է ապրիլի 4-ին ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանում: Հայրը մտահոգվել է, թե ռուսական միջավայրում մեծացած իր որդին ինչպես պիտի հարմարվի Հայաստանի բանակային կյանքին: Բայց կարճ ժամանակ անց՝ իմացել է, որ Գևորգը շատ լավ է զգում իրեն: Նույնիսկ հայերեն տառերը չիմանալով՝ խնդրել է զինվորական երդումն ու կանոնադրությունը ռուսերեն տա ռերով,բայց հայերեն բառերով իր համար գրեն, որպեսզի ինքը հայերեն երդվի: Ռուսական քոլեջում, երբ ուսանողներին հանձնարարել են որեւէ խնդրի շուրջ վերլուծություն գրել, Գևորգ Վարդանյանն ասել. «Ես հայ եմ, ինձ համար կա մեկ խնդիր՝ Արցախի խնդիրը, ու իր աշխատանքը գրել է այդ թեմայով:

Գևորգի ծառայության ամբողջ ընթացքում նրա ծնողները Հայաստանում չեն եղել,հետը խոսել են ապրիլի 3-ի երեկոյան: Նա հանգստացրել է ծնողներին՝ ասելով. «Մամ ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, քաշելով առաջ ենք գնում« սրանք ո՞վ են, որ մեր հողերին հասնեն,այս կռիվը մեր մայրերի ու քույրերի համար է»: Գևրոգ Վարդանյանը ԼՂՀ նախագահի հրամանագորվ հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության» մեդալներով:Գևորգի ծնողները որոշել են՝ վերադառնում են հայրենիք, այն հողին ու ջրին, որի համար իրենց որդին զոհվեց ու որտեղ հանգչում է: Ավելին, Գյումրիում արդեն կա Գևորգի գործի շարունակողը՝  Գյումրիում ծննդատանը օրերս լույս աշխարհ եկած երկվորյակներից մեկին Մկրտչյանները կոչեցին Գևորգի անունով:

Արմենուհի Մխոյան

Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Կինը հինգ ամսվա ընթացքում երեք անգամ ամուսնացել էԻնչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան