Եթե պատերազմական հռետորաբանությունը շարունակվում է, ապա մնացածն ավազի վրա կառուցված ամրոց է. Ալեքսանդր Մանասյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել Է, որ Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Պետերբուրգում: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հանդիպման հավանականությանն ու դրանից ունեցած սպասելիքներին, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց. «Կարծում եմ, որ մինչև չլինի վստահության համարժեք մակարդակ, այդ հանդիպումը շոշափելի արդյունք չի տա: Դա կախված է ադրբեջանական կողմի քայլերից: Եթե ժողովուրդները չեն հաշտեցվում, եթե պատերազմական հռետորաբանությունը շարունակվում է, ապա մնացածն անիմաստ է, ավազի վրա կառուցված ամրոց է:
Առաջնահերթ խնդիրներից մեկը, ես գտնում եմ, պետությունների և ժողովուրդների միջև վստահությունն է: Դա երկարատև գործընթաց է, իսկ ճնշումներով հարց լուծել հնարավոր չէ»:
Պարոն Մանասյանը չցանկացավ պատասխանել ԼՂՀ ներքաղաքական զարգացումների, Սամվել Բաբայանի և Հայկ Խանումյանի հետ կապված հարցերին՝ նշելով, որ բավարար տեղեկատվություն չունի:
Լևոն Փանոսյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



