Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը դեմ է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Անկարայի գործողություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել հարգել Ստամբուլում Սուրբ Սոֆիա քրիստոնեական տաճարը եւ դեմ է հանդես եկել այն մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության գործողություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է հունական «Էթնոս» թերթը:

«Միացյալ նահանգները Սուրբ Սոֆիա տաճարը ճանաչում են որպես հատուկ նշանակության հուշարձան: Մենք Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում Սուրբ Սոֆիա տաճարը պահպանել այնպիսի կերպով, որը հարգում է ավանդույթները եւ բարդ պատմությունը», -մամուլի ասուլիսում ի պատասխան թերթի թղթակցի հարցին հայտարարել է պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարկ Թոները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումով մահմեդական Ռամադան ամսվա ընթացքում հունիսի 13-ից Սուրբ Սոֆիայում սկսել են ամեն օր Ղուրան կարդալ (նամազ անել) եւ այդ արարողությունը ցուցադրել թուրքական հանրային TRT հեռուստաալիքով: Միջազգային ԶԼՄ-ները Էրդողանի այդ որոշումը բնութագրել են որպես վրեժ` Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման համար:

Սուրբ Սոֆիան 1934 թվականին Աթաթուրքի հրամանագրով դարձել է թանգարան եւ մտցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ստամբուլում Սուրբ Սոֆիա տաճարում Ռամադանի ընթացքում Ղուրանի ամենօրյա զանգվածային ընթերցումներ կազմակերպելու մասին Թուրքիայի կառավարության որոշումը եւ այն բնութագրել «հետադիմական եւ ֆանատիկոսությանը սահմանակից»:

«Համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանում համառ, ֆանատիկոսության հասնող մուսուլմանական արարողությունը անհասկանալի է եւ հանդիսանում է անհարգալից վերաբերմունքի դրսեւորում ու իրականության հետ կապի բացակայություն», -հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ը:

 Հունաստանի ԱԳՆ աղբյուրները հայտարարել են, որ Թուրքիան գլորվել է մեկ դար հետ:

Հունական խոշորագույն «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն այդ առնչությամբ հայտարարել է. «Սուրբ Սոֆիայում Ղուրան ընթերցելու մասին թուրքական կողմի որոշումն այն դարձյալ վերածում է մզկիթի: Դա սադրիչ քայլ է, որը ուղղափառ քրիստոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցադրություն է»:

Բյուզանդական կայսրության Այա Սոֆիա գլխավոր քրիստոնեական տաճարը եղել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի նստավայրը: 1453 թվականին Օսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո 483 տարի ծառայել է որպես մզկիթ, ներկայումս` թանգարան է: Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537 թվականներին Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու եւ Անթիմիոս Թրալացու կողմից:

Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան