Հարսանեկան 3 զգեստ, 800 հազար դոլար` Maroon 5-ին․ Popsugar-ի նոր մանրամասները Սարգիս Կարապետյանի հարսանիքից (լուսանկարներ)
ՖՈՏՈLife.panorama.am-ը գրում է.
Popsugar ամսագիրը ևս անդրադարձել է Սամվել Կարապետյանի որդու՝ 23-ամյա Սարգիս Կարապետյանի և 25-ամյա Սալոմե Կինցուրաշվիլիի շքեղ հարսանիքին, որն արժեցել է մոտ 2մլն դոլար։
Ինչպես գրում է կայքը, հարսնացուն հարսանեկան արարողությանը կրել է ոչ թե 1, այլ 3 հարսանեկան զգեստ, որոնցից մեկն էլ եղել է Elie Saab հավաքածուից։
Հարսանեկան զգեստներից մյուսն էլ եղել է Alessandra Rich-ի ստեղծագործություններից, որով հարսն ու փեսան նկարվել են հարսանեկան պաշտոնական նկարներում։
Երրորդ զգեստն առավել ավանդական էր։ Հարսնացուն կրում էր Tiffany and Co-ի թագ, որն արժե մոտ 200 հազար դոլար։ Այս թագից էր կրում նաև դերասանուհի Քերրի Մալլիգանը՝ «Մեծն Գեթսբին» ֆիլմում։




Նշվում է նաև, որ հարսանիքին երգել է Maroon 5-ը, որին վճարվել է 500,000-ից մինչև 800,000 դոլար։
Տեսանյութն՝ այստեղ։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



