Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանում մեկնարկ է տրվել կրտսեր Ալիեւի անձի պաշտամունքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկ է տրվել Ալիեւ կրտսերի` Իլհամ Ալիեւի անձի պաշտամունքին եւս:

Վկայակոչելով Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը, դա արել է Բաքվի Սաբայիլի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը, ով Ադրբեջանում Ալիեւների ընտանիքին քծնելու իր ջանքերով գերազանցել է Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովին: Վերջինս, այլ արտահայտությունների հետ, Ալիեւ կրտսերին խնդրել էր «պատվի արժանացնել եւ իրեն նշանակել Հեյդար Ալիեւի գերեզմանի պահակ»:

Ըստ կայքի` արդեն մի քանի ամիս է` Էլդար Ազիզովը Սաբայիլի շրջանի բոլոր դպրոցներում, շրջանցելով Բաքվի քաղաքապետարանին, «համաժողովրդական առաջնորդ» Հեյդար Ալիեւի «թանկագին պատվին» նվիրված «Հեյդար Ալիեւը եւ Ադրբեջանի պատմությունը» թեմայով գիտա-գործնական համաժողովներ է անցկացնում, որում Ալիեւների գլխավոր քծնողի տիտղոսին ձգտող այդ չինովնիկն անձամբ ընդգծում է «Ադրբեջանի պատմության մեջ մեծ առաջնորդ Հեյդար Ալիեւի հարուստ ժառանգության խորն ուսումնասիրության կարեւորությունը»:

Էլդար Ազիզովը Ալիեւ կրտսերի անձի պաշտամունքի մեկնարկն Ադրբեջանում տվել է հետեւյալ հայտարարությամբ. «Ադրբեջանի բազմամյա պատմության ընթացքում միայն երկու պետական գործիչներ են ստացել համաժողովրդական առաջնորդի կարգավիճակ: Նրանցից մեկը մեր մեծ առաջնորդ Հեյդար Ալիեւն է: Այսօր ողջ համոզվածությամբ կարելի է հայտարարել, որ մեր ժողովուրդը համաժողովրդական առաջնորդի մանդատը վստահել է Իլհամ Ալիեւին, որն ամբողջ աշխարհում ճանաչվել է որպես ականավոր պետական գործիչ»:

Էլդար Ազիզովն Ադրբեջանում իր չինովնիկական ջերմեռանդությամբ եւ ստորաքարշությամբ այդ համաժողովից շատ առաջ հռչակվել էր դեռեւս Գյանջայի եւ Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար եղած ժամանակներում: Այդ պաշտոնններում գտնվելու տարիներին նա ամեն տարի Իլհամ Ալիեւի ծննդյան օրը Ադրբեջանի նախագահի տարիքին համապատասխան երկարությամբ տորթ էր թխում: Հրավիրված բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ հանդիսավոր կերպով տորթն իր կողմից կտրվելուց եւ համտեսելուց հետո, օրինակ` 50 մ երկարությամբ սեղանը գրոհում էր քաղաքի աղքատ բնակչությունը` տակն ու նրա անելով ամեն ինչ, փորձելով մի պատառ ավելի փախցնել ընտանիքի սովյալ անդամների համար (այդ խայտառակ տեսարանը պատկերող տեսանյութեր հաճախ են հրապարակվել սոցցանցերում):

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Բուրխան Ալեքպերզադեն այդ առնչությամբ անգամ առաջարկել էր գիտական շրջանառության մեջ դնել շողոքորթության եւ ստորաքարշության միավոր եւ «Էլդար» եւ «տորթ» բառերի կապակցումից այն անվանել «էլտոր»:

«Մեկ էլտորը դա շողոքորթության այնպիսի ծավալ է, երբ շողոքորթը հրապարակավ լվացվում է մեկ մետր տորթով», -սահմանում էր տվել նա:

«Այդ տեսակեից հետաքրքիր է, քանի էլտոր է կազմում Էլդար Ազիզովի այդ արտահայտությունն այսօր», -հարցնում է կայքը:

 

18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. Յոլյան