Կախարդական բաղադրատոմս՝ կոպերի թուլացումը 2 րոպեում վերացնելու համար
ԼԱՅՖՏարիքն իր հետ միասին բերում է մի շարք խնդիրներ, սակայն մարդկանց ամենաշատն անհանգստացնում են արտաքին տեսքի փոփոխությունները՝ կնճիռները, մաշկի վրա առաջացող տարիքային բծերը, մաշկի թուլացումը։
Այս ամենից չեն խուսափում նաև աչքերի կոպերը, որոնք կոլագենի նվազման պատճառով ևս սկսում են թուլանալ։ Բացի այն, որ թուլացած կոպերն ավելի են ծերացնում մարդուն, այս դեպքում բավական դժվարանում է դիմահարդարումը։
Բարեբախտաբար, կա մի բաղադրատոմս, որը արդյունավետ է աչքերի կոպերը ձգելու հարցում և կարող է կանխել գեղագիտական այս խնդիրը։
Անհրաժեշտ է ընդամենը ձվի սպիտակուց և բամբակ։
Աչքերը նախ պետք է լավ լվանալ, ամբողջությամբ հեռացնել դիմահարդարումը և լավ չորացնել։ Ապա ձվի սպիտակուցի մեջ թրջել բամբակը և քսել աչքերի կոպերին և աչքերի շուրջը։ Աչքերը փակել և հանգստանալ՝ մինչև ձվի սպիտակուցը կչորանա։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



