Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր նմանակի՝ թրքուհի Քամիլա Օսմանի հետ
ՖՈՏՈ
Քամիլա Օսմանի մասին մենք մի քանի անգամ գրել ենք: Աղջիկը ապրում է երկու քաղաքներում՝ Լոս Անջելեսում ու Տորոնտոյում, սովորում է Կանադայում, փիառ մենեջեր է դառնալու , ու այնպես է ստացվել, որ սարսափելի նման է Քիմ Քարդաշյանին:
Քամիլան թուրքական արմատներ ունի ու Քիմ Քարդաշյանի կրքոտ երկրպագուն է: Աղջկա – Instagram-ը (317 հազար բաժանորդ) լեցուն է Քիմի լուսանկարներով կամ նրա հետ իր համեմատություններով:
Keeping Up With The Kardashians -ի գալիք դրվագում մենք կկարողանանք տեսնել ՔԻմի ու Քամիլայի հանդիպումը , որը կազմակերպել է հայուհու ընկերը ՝ Ջոնաթան Չեբանը (անկեղծ ասած, Youtube -ում կար տեսագրությունը, բայց այն հետո ջնջել էին):
Նմանակի հետ հանդիպումը (որը բեմադրված է որպես պատահական) տեղի է ունեցել Բեվերլի Հիլզում պլաստիկ վիրաբույժի գրասենյակում:
«Ուրախ եմ, որ հանդիպեցի քեզ»,- ողջունում է Քամիլային հեռուստաաստղը, ու երկու գեղեցկուհիները անցնում են իրենց սիրելի զբաղմունքին՝ սելֆիին:
Աղբյուր՝ NEWS.am STYLE




















































