Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՊՀ-ն ստեղծել է բուհ-ձեռնարկություն համագործակցությանը նպաստող պորտալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Երևանի պետական համալսարանն ստեղծել է բուհ-ձեռնարկություն համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը նպաստող պորտալ: ԵՊՀ պատմության թանգարանում պորտալի ներկայացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, համալսարանականներ, հայաստանյան այլ բուհերի կարիերայի կենտրոնների տնօրեններ, ինչպես նաև պետհամալսարանի գործընկեր կա զմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանըողջույնի իր խոսքում նշեց, որ պորտալի ստեղծումը հնարավորություն կտա ավելի ամրապնդելու ուսանողների և գործարար աշխարհի միջև կապը. «Այն կարևոր գործիքկդառնա ոչ միայն համալսարանիվարչակազմի և ուսանողների, այլևգործատուների համար: Ակնկալվում է, որ այն կհեշտացնի նաև տեղեկատվության հվաքագրումը ևդասակարգումը: Մեզանում այսօր աշխատաշուկան դեռևս ձևավորված չէ, այն դեռ ճանապարհ ունի անցնելու,բայց մենք չենք սպասի, այլ կփորձենք այս կերպ աջակցել ու օգնել դրա կայացմանը»:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ներկայացնելով ձեռնարկությունների հետ համագործակցության շրջանակներում ԵՊՀ-ում իրականացվող աշխատանքները, հույս հայտնեց, որ պորտալը կդառնա ուսանողների կողմից հաճախ օգտագործվող, աշխատաշուկայում նրանց մրցունակությանը նպաստող կարևոր ինտերնետային գործիք:

«Մենք մեր ռազմավարությամբ ամրագրել ենք ձեռնարկությունների հետ համագործակցության մի շարք գերակաուղղություններ, որոնցից են ձեռնարկությունների մասնակցությունը կրթական ծրագրերի մշակմանը ևիրականացմանը, պրակտիկաների կազմակերպումը, թափուր աշխատատեղերի համալրումը, լրացուցիչդասընթացների իրականացումը և այլն»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:

Պարոն Մարկոսյանը հավելեց նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից այս գործիքը համարվում է պորտալ, քանի որ դրա տեղեկատվությունը միաժամանակ փոխլրացվում է մի շարք կայքերում:

http://ysu.am/cooperation պորտալում ներկայացված են ԵՊՀ գործընկեր ձեռնարկությունների տվյալների բազան՝ ըստ ոլորտների, ձեռնարկությունների հետ համագործակցության ֆակուլտետային խորհուրդների կազմը, իրականացված աշխատանքները, ինչպես նաև հայտարարություններ պրակտիկաների, աշխատանքային հնարավորությունների, դասընթացների վերաբերյալ: Պորտալի միջոցով լայն հանրությանը հասանելի կլինի նաև ԵՊՀ-ձեռնարկություններ փոխգործակցության գործընթացի վերաբերյալ առցանց հաշվետվությունը:

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները, թե ինչպես են արտասահմանյան առաջատար բուհերում աշխատում կարիերայի ուղղորդման ռեսուրսները:

Այնուհետև կենտրոնի աշխատակցուհի Արծվիկ Սարգսյանը տեսապատկերի միջոցով ներկաներին ցույց տվեց, թե ինչպես և ինչ գործառույթներ է իրականացնում Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության պորտալը»:

 

Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ