Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հունիսի 11-ին Երևանում արդեն 2-րդ տարին կանցկացվի «Համով-հոտով Երևան» փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ը Թումանյանի անվան այգու սկզբնամասում՝ Կիևյան կամրջի հարակից հարթակում կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը: 

Հրավիրված մամուլի ասուլիսում միջոցառման վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Ծրագրի նպատակն է մեկ հարթակում համախմբել խոհարարական հմտությունները ներկայացնող առաջատար ընկերություններին՝ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթանցելով հայկական ավանդական հարուստ խոհանոցին ու տոնածիսական ուտեստներին: Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի-պարի համույթներ: Տեղում կկազմակերպվեն նաև վարպետաց դասեր: 
«Չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» ծրագրում ներառված են մի շարք փառատոներ, որոնցից առաջինը հենց «Համով-հոտով Երևան» է՝ արդեն 8-րդ անգամ անցկացվող «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի հիմքով: Միջոցառմանն առանձին տաղավարներով կներկայացվեն հայկական ազգային ու եկեղեցական 13 տաղավար տոներ: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մասնակիցների թիվն ավելացել է. փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև մի շարք այլ կազմակերպություններ ևս»,-նշել է Մարիա Բարաղամյանը: 
Կարևորելով ազգային խոհանոցի ավանդույթների վերականգնումն ու հանրայնացումը՝ Սեդրակ Մամուլյանը նշել է, որ փառատոնը նաև որոշակի առաքելություն է ստանձնել. նպաստել ազգային, այդ թվում խոհարարական, ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը: 
«Տոնածիսական ուտեստները մեր խոհանոցի հիմքն են և ակունքները: Ուրախ ենք, որ արդեն 2-րդ տարին փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Մեր նպատակն էր, որ ոչ միայն ազգային խոհանոցը ներկայացվեր հանրությանն ու հատկապես երիտասարդությանը, այլև մեր օգնությամբ Երևանում և Հայաստանում, առհասարակ, ձևավորվեր զբոսաշրջային միջավայր», - նշել է Սեդրակ Մամուլյանը:
Փառատոնի օրը տաղավարներում մայրաքաղաքի օտարազգի հյուրերին կդիմավորեն Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կամավորները, ովքեր մի քանի լեզուներով կներկայացնեն հայկական ավանդականը:
«Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող ցանկացած փառատոն ունի նաև զբոսաշրջային բաղադրիչ՝ Երևանն ավելի գրավիչ դարձնել մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար՝ դրանով իսկ զարգացնելով փառատոնային զբոսաշրջությունը: Այդ է պատճառը նաև, որ «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումներում զգալի տեղ են զբաղեցնում փառատոները, որոնց մասին մեր քաղաք այցելած զբոսաշրջիկները պարբերաբար կարող են տեղեկանալ զբոսաշրջային ընկերություններից, հյուրանոցներից և գովազդային այլ հարթակներից»,-նշել է քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ