«Փաստ» լրատվականը կրկին առաջատարների շարքում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայկական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հայկական լրատվական կայքերի վարկանշային սանդղակը՝ կազմված մայիսի 16-ի դրությամբ այցելությունների ցուցանիշների հիման վրա: Արդյունքները կազմվել են Similarweb.com վարկանշային կայքի ցուցանիշների հիման վրա:
Այսպես, «Փաստ» լրատվականը փոքր-ինչ զիջել է իր դիրքերը: Եթե նախորդ ամիս այն զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը, ապա մայիսին՝ չորրորդ հորիզոնականը՝ 5 միլիոն 100 հազար այցելությամբ:
Երրորդ տեղում է Blognews.am-ը՝ 6 միլիոն 400 հազար այցելուների թվով, երկրորդ տեղում 1in.am կայքն է, որտեղ 11 միլիոն այցելություն է գրանցվել:
Դե, իսկ առաջին տեղում կրկին News.am-ն է, որի այցելությունների թիվը չնայած նախորդ ամսվա ցուցինիշից ցածր է, բայց, միեւնույն է, հայկական լրատվական կայքերի շարքում այն շարունակում է ամենից շատ այցելություններն ունենալ: Այս ամիս այցելությունների թիվը կազմել է 12 միլիոն 700 հազար:
«Փաստ» լրատվականի այցելությունները, ըստ երկրների, հետեւյալ կերպ են բաշխվել՝ Հայաստան՝ 92,60 տոկոս, Ռուսաստան՝ 2,66 տոկոս եւ Թուրքիա՝ 1,99 տոկոս:
Նշենք, որ ըստ այս վարկանշային սանդղակի՝ նախորդ ամիսների ցուցանիշների համեմատությամբ գրեթե բոլոր կայքերի այցելություններն էլ նվազել են:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



