Լավրովը եւ ալ Մալիքին քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Պաղեստինի համագործակցության հեռանկարները
ՔԱՂԱՔԱԿԱՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ պաղեստինցի նրա պաշտոնակից Ռիյադ ալ Մալիքին հունիսի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Պաղեստինի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջեւ համագործակցության կարգավորման հեռանկարները, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Հեռանկարային ուղղությունների թվում մենք այսօր քննարկել ենք նաեւ Պաղեստինի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ համագործակցության հարաբերությունների հաստատման հնարավորությունը:»,-հայտնել Է Լավրովը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները:
«Մեր պաղեստինցի բարեկամները հետաքրքրություն են դրսեւորում դրա նկատմամբ, մենք այդ հարցում նրանց կաջակցենք»,-ընդգծել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



