Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանացի խորամանկություններ. Ի՞նչ չպետք է տեսնի տղամարդը

ԼԱՅՖ

Style.news.am-ը գրում է.

Իմ հեռավոր բարեկամուհիներից մեկը ամեն օր արթնանում էր առավոտյան ժամը 6-ին, որպեսզի հասցներ առավոտյան բոլոր պատրաստությունները։ Իրենց համատեղ կյանքի ընթացքում նրա ամուսինը առանց դիմահարդարման, սանրվելու, այսպես ասած՝ «տնային վիճակում» չէր տեսել կնոջը։ Եվ նա այնքան խորամանկ էր, որ կարողանում էր այնպես անել, որ ամուսինը երբեք չէր տեսնում պատրաստվելու գործընթացը։ Իմ կարծիքով՝ նա յուրահատուկ կին է եւ ըստ իմ տատիկի՝ նա միշտ պետք է օրինակ լինի ինձ համար։ Ի դեպ, տատիկս մի շարք կանոններ եւ արգելքներ ունի, որոնց մասին տղամարդը չպետք է իմանա՝ լինի նա կնոջ ամուսինը, թե սիրեկանը։ Ահա հենց այս մասին էլ մտադիր եմ խոսել։ Ի՞նչ չպետք է տեսնի տղամարդը կամ ի՞նչ չպետք է անի կինը նրա ներկայությամբ։

Իմ տատիկը, ինչպես նաեւ ես, կարծում ենք, որ տղամարդը չպետք է տեսնի, թե ինչպես է կինը շպարվում, դիմակ պատրաստում, ներկում վարսերը, հոնքերը շտկում, մանիկյուր եւ պեդիկյուր, էպիլյացիա անում։ Կանանց գեղեցկության պահպանմանը նպաստող բոլոր այս գործողությունները պետք է գաղտնիք լինեն տղամարդու համար։ Նա պետք է համոզված լինի, որ իր կնոջ անհավանական գեղեցկությունը ի ծնե է նրան տրված, բնական է։ Բացի այդ, հին կրթություն եւ դաստիարակություն ստացած տատիկս համոզված է, որ կինը անպայման նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին պետք է ներկայանա այլ հագուստով։ Խալաթով եւ գզգզված մազերով կինը ուղղակի հանցագործություն է։ Իսկ սպորտային լայն հագուստը եւ անհասկանալի ձեւ ունեցող երկար շապիկը անարգանք է եւ ամուսնու, եւ սեփական անձի նկատմամբ։

Բնականաբար, ֆիզիոլոգիական բոլոր դրսեւորումների մասին նույնպես չպետք է բարձրաձայնել։ Ոմանք կարծում են, որ եթե ամուսինները տեղյակ են նման խիստ անձնական հարցերին վերաբերող երեւույթներից, ուրեմն դա մտերմության եւ վստահության նշան է։ Բայց տատիկս համոզված էր, որ մտերմությունն ու վստահությունը պետք է ցույց տալ մի շարք այլ հարցերում։ «Իսկական կինը պետք է հանելուկ լինի տղամարդու համար»,- ասում էր նա։

Իմ ծանոթներից մյուսը դիմում էր մեկ այլ հետաքրքիր խորամանկության։ Նա ամուսնու վերադառնալուց առաջ փոշեկուլը դնում էր արդեն իսկ իդեալական մաքուր սենյակի կենտրոնում, փորք-ինչ հոգնած տեսքով դիմավորում նրան։ Ամուսինը սկսում էր նրան մեղադրել, թե ինչու է այդքան գործ արել ու այսքան տանջվել։ Բայց տատիկս կարծում է, որ սա նույնպես սխալ է, քանի որ իսկական կինը չպետք է ամուսնուն ցույց տա կենցաղի «առօրեական» կողմը։ «Տան մաքրությունը այնքան բնական երեւույթ պետք է լինի, որ տղամարդը անգամ չմտածի, թե ինչպես է դա կատարվում»։ Ի դեպ, տատիկս համոզված է, որ տղամարդուն մշտապես անհրաժեշտ է զարմացնել՝ կատարելով արտաքին տեսքի փոփոխություններ։ «Կինը միշտ պետք է տարբեր լինի։ Դա նրա հանելուկի մի մասն է»,- պնդում է տատիկս՝ ավելացնելով. «Տղամարդն իր ամբողջ կյանքում պետք է փորձի լուծել այդ գլուխկոտրուկը»։

Հակիրճ փորձեցի ներկայացնել տատիկիս կանոններն ու արգելքները։ Վստահեցնում եմ, որ դրանցից շատերը «գործում են»։ Անձնական փորձից եմ ասում...

 Յուլիա Վարդանյան

 

 

Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը