14-ամյա աղջիկը դանակի 100 հարվածով ծեր կնոջ է սպանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏոմսկի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել ծեր կնոջ վայրագ սպանության փաստով։ Կնոջը դանակի ավելի քան հարյուր հարված են հասցրել։
Դաժան հանցագործության մեջ կասկածվում է Կոլպաշեւո քաղաքից 14-ամյա մի աշակերտուհի, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը։
«Աղջիկը 85-ամյա հարեւանուհուն դանակի ավելի քան հարյուր հարված է հասցրել, ինչի հետեւանքով կինը մահացել է», - պարզաբանել են քննչական հիմնարկում։ Քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի համաձայն («Սպանություն»)։
Ձերբակալված անչափահասի խոսքով, նա հարեւանուհու վրա հարձակվել է տարաձայնության պատճառով, ընդ որում թոշակառու կինն իբր առաջինն է հարվածել։
Ծեր կնոջ դին հայտնաբերվել է նրա տանը՝ օգոստոսի 4-ի երեկոյան։ Մինչ այդ, աշակերտուհի-հարեւանուհին է հյուր եկել կնոջը։ Դատարանի որոշմամբ պատանի չարագործը կալանքի մեջ կգտնվի մինչեւ դատավճռի հրապարակումը։



