Հացի բաղադրատոմս հացթուխ սարքով
ԼԱՅՖԲաղադրիչներ
- ալյուր - 400 գր
- ջուր - 270 մլ
- խմորիչ - 10 գր
- բուսայուղ - 2 ճ/գդ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- աղ - 1 թ/գդ
Պատրաստման եղանակ
- Այս հացի բաղադրատոմսը կհետաքրքրի ոչ միայն այն մարդկանց ովքեր հացթուխ սարք ունեն, այլև նրանց, ովքեր նոր են պատրաստվում գնել։ Հաց թխելու համար, այս պարագայում 5-10 րոպե ժամանակ է պահանջվում` չհաշված թխվելու և սառելու ընթացքը։ Ալյուրը լավ կլինի խառը վերցնել` ցորենի սպիտակ ալյուր և ամբողջահատիկ ալյուր, եթե չկա, կարող եք սովորական ցորենի ալյուրով փոխարինել։ Թարմ խմորիչը կարող եք նաև չորով փոխարինել, բայց թարմ խմորիչով հացն ավելի փքուն է ստացվում։
Խմորիչը լցնում ենք հացթուխ սարքի ամանի մեջ։ Վրան ենք լցնում մաղած ալյուրը` նշված քանակությամբ։
- Ավելացնում ենք բուսայուղը։

- Չափիչ բաժակով (սովորաբար հացթուխ սարքի հետ չափիչ բաժակ է լինում) ջուրը առանձնացնում ենք։ Ջրի վրա ենք լցնում աղն ու շաքարավազը և խառնում ենք։ Ջուրն աստիճանաբար ավելացնում ենք հացթուխ սարքի ամանի մեջ։

- Հացթուխ սարքի ամանը դնում ենք տեղը։ Ընտրում ենք ծրագիրն ու այլ պարամետրերը և ստարտի կոճակը սեղմում ենք։

- 3-5 ժամ հետո (կախված ընտրված ծրագրից) հացը պատրաստ է։ Ահա այսպիսի գեղեցիկ հաց է ստացվում։ Հացը դնում ենք ցանցի վրա և 1-2 ժամ թողնում ենք սառչի (ցանկալի է հացը սրբիչի մեջ փաթաթել, այնուհետև դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, որպեսզի այն փափուկ լինի)։

- Բարի ախորժակ:


Այսպիսով, բարձր, փափուկ, օդեղեն և շատ համեղ հացի բաղադրատոմս։ Պատրաստեք և հանգիստ եղեք Ձեր և Ձեր երեխաների առողջության համար 
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



