Խամես-Բակա զույգը հաղթանակ է պարգևում Կոլումբիային
ՍՊՈՐՏԱմերիկայի գավաթի խաղարկությունում շարունակվում է խմբային փուլը: A խմբի բացահայտ ֆավորիտ Կոլումբիայի հավաքականը շարունակում է անպարտելի ելույթները: Կոլումբիա-Պարագվայ հանդիպումն ավարտվել է Կոլումբիայի հաղթանակով 2-1 հաշվով:
Կոլումբիայի հավաքականի կազմում խաղի հաշիվը բացել է Կարլոս Բական հանդիպման 12-րդ րոպեին: Գոլային փոխանցման հեղինակ է դարձել Խամես Ռոդրիգեսը:Անցել է ևս 18 րոպե, և Կոլումբիան կրկնապատկել է իր առավելությունը: Անդրես Կարդոնայի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Խամես Ռոդրիգեսը: Պարագվային միայն հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը:79-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Վիկտոր Այալան: Հյուրերի կազմում խաղավարտին կարմիր քարտի է արժանացել Օսկար Ռոմերոն:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



