Երևան, 02.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միջադեպ զորամասում, զինծառայողը զրկվել է աչքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am–ը գրում է.

Հունիսի 4-ին՝ առավոտյան, քթի կոտրվածքով և աչքի սուր վիրավորումով Ագարակի զորամասից Երևանի Մալայան բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամկետային զինծառայող Լենդրուշ Սիմոնյանը: Նա Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից է, բանակ է զորակոչվել 2016թ. հունվար ամսին: Ներկա պահին զինվորին վիրահատել են: Մեր տեղեկություններով՝ դեպքի օրը ընտանիքի անդամները տղայից տեղեկությունն չեն ունեցել, որն էլ անհանգստության տեղիք է տվել: Իսկ ուշ երեկոյան հիվանդանոցից զանգահարել են զինվորի եղբորը, ասել դեպքի մասին: Հարազատները շտապել են հիվանդանոց, նրանց ստորագրությամբ նոր վիրահատել են զինծառայողին: «Չգիտենք ինչով են հարվածել, բայց այնպես են խփել, որ աչքը տեղից դուրս ա եկել, եւ հիմա շատ հավանական է, որ զինվորն էլ չի տեսնի»,- ասաց մեր աղբյուրը:

Զրուցեցինք Լենդրուշի հոր՝ Ռաֆայելի հետ, ով դեպքի մասին իմանալով՝ այսօր Ռուսաստանից եկել է Հայաստան: Ռաֆայելը պատմեց, որ առավոտյան ժամը 8-ին 20 նորակոչիկներին տարել են, որ քարեր կրեն դիտողական կետ սարքելու համար: «Տղաս այդ պահին կռացելա, որ քարը բարձրացնի, չի տեսել, թե ով է խփել: Մենք չգիտենք, թե ինչով են խփել, դա փորձաքննությունը ցույց կտա: Հարվածից հետո տղաս ընկել է գետին, արյունահոսություն, շատ ուժեղ ցավեր է ունեցել, սկզբից տարել են Ագարակի հոսպիտալ, հետո տեղափոխել Երեւան: Իմ տղուն առողջ ուղարկեցի բանակ ու հաշմանդամ դարձած, ինձ են վերադարձնում: էս 4 օր է՝ հիվանդանոցում պառկած է, ոչ մեկը իրենց զորամասից, թեկուզ իր հրամանատարը չի եկել եւ տեսնի, թե ինչ վիճակի մեջ է, ոչ էլ զանգել են մեզ տեղեկանալու տղայիս մասին: Տղայիս ընդհանուր վիճակը նորմալ է, աչքը կորցրել է, հիմա սթրեսի մեջ ա, որ աչքը չի տեսնի: 15 օր հետո տղայիս դուրս կգրեն, կտան մեզ, իսկ դրանից հետո ինչ պետք է անենք, մեր առողջ երեխան հաշմանդամ դարձավ: Շանս չկա, որ տղայիս աչքը տեսնի»,- ասաց Ռաֆայելը: Նշենք, որ ռազմական ոստիկանությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար: 

Անվտանգային արկածախնդրություն՝ առանց «պարաշյուտի». «Փաստ»Այսուհետ՝ ոչ թե «սպոնտան», այլ կազմակերպված. «Փաստ»Որտեղի՞ց են վերցրել «աղավնի» տեխնոլոգիան. «Փաստ»Սպիտակի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը աճուրդում վաճառվել է գրեթե 3 միլիոն եվրոյով ՄԱԿ-ը հայտարարել է, որ Կիևը ստանում է առավելագույն ֆինանսավորում ականազերծման համար Պեղումների արդյունքում Կեչառիսի վանական համալիրում հայտնաբերվել է վաղմիջնադարյան եկեղեցի ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուսաստանում ձերբակալվել է MMA-ի մարտիկ Տիգրան Հովհաննիսյանը․ ՏԱՍՍ Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան Արագածոտնի թեմի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել՝ իր հավատարմությունը հայտնելով Վեհափառին Թուրքիան սպառնալիք է ներկայացնում Հունաստանի համար․ Հունաստանի ՊՆ նախարար Ուկրաինական զորքերը Լիմանի անտառներում հասնում են ռուսական դիրքերին․ Euromaidan Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Polish Օպեն Կալիբեր 2025 հրաձգության մրցաշարի հաղթող Իրանում ոսկու խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել․ Fars Չեռնոբիլում կյանքի նոր ձև է հայտնաբերվել Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 2-ից 6-ը ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի վրա ճնշումը չի համապատասխանում ԵՄ շահերին․ Կալաս Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Երկրի բնակիչները կտեսնեն այս տարվա վերջին գերլուսինը․ Լևոն Ազիզյան Ուկրաինայի վերաբերյալ դեռևս վերջնական ծրագիր չկա․ Մակրոն Սև ծովում նավերի վրա հարձակումները վկայում են իրավիճակի վատթարացման մասին․ Էրդողան Ռուսաստանը բախվում է Հարավային Կորեայի K9 արագ աճող հրետանային զինանոցին Արման Ծառուկյանը դեկտեմբերին կմենամարտի Հայաստանում (տեսանյութ) ՃՏՊ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին․ կան տուժածներ Ֆորմուլա 1-ի նախկին մրցարշավորդը ձերբակալվել է Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում, վիրավոր կա Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով Սպերցյանը ռեկորդ է սահմանել Փաշիկ Ալավերդյանը հեռացվել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Արտակարգ դեպք․ պայթյունի հետևանքով բժիշկները պայքարում են 22-ամյա երիտասարդի կյանքի համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով Լիբանանը տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է․ ՀՀ նախագահը՝ Լիբանանի դեսպանին Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով Մոսկվայում գիտնականի մեքենա է պայթեցվել (տեսանյութ) Ովքեր առաջիկա օրերին կարիք կունենան կատարելու մկրտություն, հոգեհանգիստ և այլ արարողություններ, դիմեն միայն այն հոգևորականներին, որոնք չեն խախտել հնազանդության ուխտը Վեհափառ Հայրապետի հանդեպ․ Մենուա ՍողոմոնյանՀանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան պատրաստ է աջակցել Հայաստանի՝ CRIRSCO-ին միանալու գործընթացին․ Վարդան ՋհանյանՊետությանն անհրաժեշտ է իրական քաղաքացիական հասարակություն. Մենուա ՍողոմոնյանԲացարձակ իրավական քաոս է, գործադիրը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Ավետիք ՉալաբյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարովՊատգամավոր Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում Տերևների այրման արգելք՝ առանց վերահսկման. հարցերը շատ են, պատասխանները՝ ոչ Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին Ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կալանավորված նախկին ղեկավարի որդին ազատվել է փոխնախարարի պաշտոնից Մի շարք տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել ընկերուհուն, տեսախցիկները ֆիքսել են պատահարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ