Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անձնագրային և վիզաների վարչության պետը Skype-ով պատասխանել է հայրենակիցների հարցերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հունիսի 7-ին Skype-ի միջոցով պատասխանել է մեր հայրենակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են երեխայի քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերին և Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումի ընթացքի մասին ծանուցմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ նշված է. «Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին խնդրել էր պարզաբանել հետևյալ հարցը. անձը ծնվել է Հայաստանում, 14 տարեկանում բնակության են տեղափոխվել այլ պետություն, երեխայի ծնվելու պահին ծնողները եղել են Հայաստանի քաղաքացիներ: Ներկայումս այլ պետության քաղաքացիություն ստանալու համար պահանջվում է փաստաթուղթ, համաձայն որի՝ անձը չի համարվում Հայաստանի քաղաքացի:

 

Զանգահարողին պարզաբանվել է, որ անձին նման փաստաթուղթ չի կարող տրվել, քանի որ եթե երեխայի ծնվելու պահին ծնողները Հայաստանի քաղաքացիներ են հանդիսացել, ապա անկախ ծնվելու վայրից օրենքի ուժով ձեռք է բերում Հայաստանի քաղաքացիություն: 

Օտարերկրյա պետությանից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ հայտնել է, որ Անձնագրային և վիզաների վարչությունում դիմում և համապատասխան փաստաթղթեր է հանձնել՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և ցանկանում է պարբերաբար հետևել դիմումի ընթացքին:

Նրան տեղեկացվել է, որ շուրջ 4 տարի է, ինչ ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ընթացքի ծանուցման մասով սահմանվել է առավել ճկուն և հասանելի մեխանիզմ. դիմումները Անձնագրային և վիզաների վարչություն մուտքագրվելու, ՀՀ նախագահի աշխատակազմ ուղարկելու և Նախագահի կողմից հրամանագիրը ստորագրելու հաջորդական քայլերի վերաբերյալ դիմումատուին ծանուցվում է SMS հաղորդագրությամբ՝ բջջային հեռախոսին՝: Ընձեռնվել է հնարավորություն դիմումի ընթացքին հետևել վարչության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով՝ մուտքագրելով իրեն տրված անհ ատական ծածկագիրը: 2016 թվականի հունիսի 3-ից սկսած Հայաստանի քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումի ընթացքի վերաբերյալ քաղաքացին www.passportvisa.am կայքի փոխարեն կարող է առցանց ծանոթանալ ՀՀ ոստիկանության www.police.amպաշտոնական կայքի միջոցով՝ «Հետևեք ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին» բաժնում՝ մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը, ինչպես և իր ծննդյան տարին, ամիսը և օրը:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպ ի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներին»:

 

Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ Կարապետյան