Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոճաբան Արայիկ Գաբաջյանը՝ իր և Լիլիթ Հովհաննիսյանի տարաձայնության մասին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Նա աշխատում է հայկական շոու բիզնեսի շատ արտիստների հետ, նրա արած աշխատանքները հաճախ քննադատվում են, հաճախ էլ բարձր գնահատական ստանում: Ոճաբան Արայիկ Գաբաջյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետը, որից հետո ուսումը շարունակել է Մեդիա սթայլինգ և ֆեյշն սթայլինգ մասնագիտությամբ: Հագուստի մոդելավորման մեջ խորանալու նպատակով՝ Արայիկը ընդունվեց Երևանի գեղարվեստի ակադեմիա, որտեղ միայն  նրա աշխատանքները տեսնելով՝ ընդունեցին: Այս տարի ավարտեց համալսարանը, իսկ թեզին թեման՝ «սարին նորաձևության մեջ»: BlogNews.am-ը զրույցել է ոճաբանի աշխատանքի առանձնահատկություններից, հայտնիների հաջող և անհաջող լուքերից, ինչպես նաև Լիլիթ Հովհաննիսյանի հետ ունեցած տարաձայնության մասին: 

- Արայիկ, սարիի հիմնական տարբերակը դա փակ որովայն է, բայց քո աշխատանքներում գերակշռում են բաց տոպերը: Դու քո աշխատանքներն ավելի մոդեռն ոճում ես ներկայացրե՞լ:

- Այո, ես սարին ներկայացրել եմ նորովի: Հնդկական ավանդույթների համաձայն աղջկա բաց որովայնը դա անարգանք է, բայց որոշ տեղերում ես ավելի ռիսկի էի դիմել և տոպերով էի ներկայացրել,  որոշ տեղերում լուծում էի տվել հնդկական սարիի մաս կազմող շարֆերով: Այս հագուստը կարող է յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ կրել որպես երեկոյան զգեստ: Պետք չէ այն համարել հնդկական տարազի մի մաս, այլ պետք է ընկալել երեկոյան հագուստ: 

- Նշում ես, որ սա քո դիպլոմայինի թեզն է, բայց այս հավաքածույով վաճառք անկնալո՞ւմ ես

- Սկզբում կոմերցիոն բնույթ չէր կրում, որովհետև սա դիպլոմային աշխատանքն էր: Բայց ի զարմանս ինձ այն շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Հիմա ունեմ առաջարկ Փարիզի բուտիկներից մեկից, բայց չեմ ուզում բացել փակագծերը. շուտով ամեն ինչ կիմանաք:  

- Արայիկ, շատերը քեզ գիտեն որպես ոճաբան, արդյո՞ք սա դիզայներ դանալու առաջին քայլն է: Եթե մոռանանք, որ սա քո դիպլոմային աշխատանքն է, կարելի է՞ այն համարել կապսուլային հավաքածու:

- Այո, սա կապսուլային փոքրիկ հավաքածու է և սա ինձ համար առաջին քայլն էր ոճաբանի աշխատանքից դեպի դիզայներ: Բնականաբար ունենալու է շարունակական բնույթ և շատ ավելի լայն մասաների համար պատրաստվում եմ անել հավաքածու:

- Համաձա՞յն ես, որ Երևան սթայլը, շատ նորաձև և պահանջված միտում է հայերի համար:  

- Այո, կա նման միտում և հիմա բոլորը ձգտում են դեպի դրան: Ինչու չպրոպագանդել հայկական արտադրանքը, մանավանդ կան շատ տաղանդավոր դիզայներներ, ովքեր հետաքրքիր մտքեր ունեն: Ես ուրախ եմ և կողմնակից, որ երիտասարդությունը հայրենական արտադրանքից էլ օգտվի:

- Քեզ համար, որ՞ն է ամենասիրելի թրենդը: Հիմա շատ նորաձև է սպարտային կոշիկների համադրումը դասական հագուստի հետ: 

- Իրականում այդ թրենդը ինձ համար ընդունելի չէ, կարծում եմ՝ հայերի համար չէ: Սա ավելի շատ եվրոպական ազգերի համապատասխան բան է: Ես կարծում եմ՝ մարդը հագուստով պետք է ներկայացնի իր ներքինը, իսկ հայ ազգը չեմ կարծում, որ այդ աստիճան սպորտային կառուցվածք ունի, որ կարողանա երեկոյան զգեստի հետ սպորտային կոշիկ հագնի:

Ի՞նչ ես կարծում Հայաստանում հագուստը գնում են դիզայների անունի համար: Մենք ունե՞նք այդ միտումը:

- Կա մարդկանց որոշ մասա, որ օգտագործում է անունը, բայց շատերը դիմում են դիզայների, որ նրա հագուստը լինի յուրհատուկ և չկրնվող, ինչը Հայաստանում շատ քիչ դիզայներներ են անում, անգամ կարելի է երկուսին առանձնացնել, որ իրենց գաղափարներն են անում, կամ վերցնում են տարվա թրեդնը և սկսում  ստեղծագործել դրա շուրջ: Մեծամասնությունը «թխում» է և չեմ վախենա դրա մասին ասել: Իհարկե պետք է որգեշնչվել ինչ որ բանից, բայց պետք չէ նույն ձևաչափով աշխատել: Երբեմն-երբեմն լինում է, որ համընկնում է երկու դիզայներների մտացած ինչ-որ բան: Օրինակ, երբ արեցինք Գայա Արզումանյանի «Նախշուն բաջի» տեսահոլովակը, ընդամենը չորս օր հետո Բեյոնսեն ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որտեղ նա էլ կրում էր մուշտակ, իսկ թևերին երկաթե թևնոցներ էին: Բնականաբար Բեյոնսեն չի հետևում հայկական շոու բիզնեսին, բայց համընկավ, քանի որ այն թրենդ է: Նույնը եղավ, երբ Արամ Նիկոլյանը ցուցադրություն էր անում և երկու ամիս քննարկումներից հետո, որոշեցինք կայարանում անել: Վերջին օրերն են, նայում ենք Լուի Վիտոնը արել է նույն բանը, բայց նրանք ճամպրուկներով էին:  Նման համընկնումներ շատ-շատ  են լինում: Դիզայները պետք է տեղյակ լինի բոլոր ցուցադրություններից, որպեսզի սխալներ չլինեն:

- Խոսեցիր Գայա Արզումանյանի «Նախշուն բաջի» տեսահոլովակից և պետք է նշեմ, որ այն բավականին շատ քննադատվեց: Շատերն ասում էին, որ երգի հետ առհասարակ չի համապատասխանում հագուստների ընտրությունը: Դու նշեցիր, որ մոդեռնի սիրահար ես, այսինքն հագուստների այս լուծումը դրա համար էի՞ր տվել: Ինչպե՞ս կարդարացնես քո աշխատանքը:

- Իրականում արդարացնելու որևէ միտում չունեմ: Սկզում որոշված էր, որ պետք է աշխատեինք հինգ դիզայներների հետ՝  Շադոյան, Անահիտ Սիմոնյան, Դիանա Շատվերյան, Լիլիթ Մարգարյան և Արամ Նիկոլյան: Յուրաքանչյուրը պետք է յուրովի տեսներ ժամանակակից «Նախշուն բաջին»,  քանի որ աշխատանքները շատ ձգձգվեցին, որոշեցի ես անել և ուսումնասիրելով Ղարաբաղի տարազը, վերցրեցի այնպիսի էլեմենտներ, որոնք օգտագործել եմ հագուստում: Օրինակ այն կերպարը, որտեղ վարսերը հավաքված  և մուշտակով է՝ դա Ղարաբաղի տարազի մի մասն է, որը ծանոթ չի ժողովրդին, քանի որ այն ժամանակ հավաքել են մազերը և կտորով ծածկել: Այսինքն չկա մի բան, որ համահունչ չլինի Ղարաբաղի տարազի հետ: Ամեն կերպարին ես յուրովի և մոդեռն մոտեցում եմ ցույց տվել:

- Ամեն դեպքում կանխատեսում էիր չէ՞, որ կքննադատվի աշխատանքդ:

- Իհարկե կանխատեսում էի, միգուցե ինֆորմացիայի պակասն էլ կար, որ պետք էր նախապես տեղեկացնել: Բայց հաշվի առնենք, որ Գայա Արզումանյանը ինքն արդեն քննարկվող կերպար է իր տեսակով: Դրա համար շատ ավելի բուռն էր քննարկումը: Երգն էլ նորովի ներկայացվեց:

-Արայիկ, վերջին շրջանում պակասել ե՞ն հայտնի մարդկանց հետ համագործակցելու առաջարկները: Կարծում եմ՝ ժամանակին ավելի շատ էին: 

- Ոչ, իրականում չեն պակասել, շատ-շատ առաջարկներ են եղել, բայց ես ժամանակի առումով չեմ հասցնում, քանի որ գործիս բնույթը հիմա մի փոքր այլ է: Երբեմն մերժում եմ, բայց եթե կարողանում եմ ժամանակ տրամադրել, ապա անցնում եմ գործի: Ժամանակավորապես դադար եմ տվել ոճաբանի աշխատանքին և կարծում եմ՝ նորից կվերադառնեմ և կրկին կսկսեմ, քանի որ շատ-շատ են երգիչ-երգչուհիները, ովքեր ցանկանում են աշխատել ինձ հետ:

- Լավ, ովքե՞ր կարող են կոչվել ոճաբան՝ այն մարդը, ում վճարում են, թե՞ ոճաբան կոչվելու համար պետք է լավ իմանաս համաշխարհային նորաձևության պահանջները: Ամեն դեպքում Հայաստանում չկա ոճաբանի դպրոց:  

- Իրականում ոճաբանը պետք է ունենա շատ նուրբ ճաշակ և օժտված լինի շնորհով: Ինչ վերաբերվում է սովորելուն, իհարկե կրթությունը շատ մեծ ազդեծություն ունի: Իրականում ոճաբանը պետք է լավ իմանա երգչուհու կառուցվածի առանձնահատկությունները, նրա արված գործը կարող է շատ սիրուն լինել, բայց հեռուստաէկրանից լավ չնայվի և այս ամենի համար պետք է իրականում կրթությունը: Սխալ աշխատանքի արդյունքում ոճաբանը կարող է փչացնել արտիստի տեսքը: Կտորի սխալ ընտրությունից կարող է երգչուհին գեր երևալ, կամ աքսեսուարների շնորհիվ կարող է երկարացնել վիզը: Շատ բան կա, որ պետք է հաշվի առնել: 

- Հետաքրքիր է՝ Հայաստանում ոճաբանի ծառայությունը թանկ արժի՞ և արդյո՞ք մեր հայտնիները պատրաստ են թանկ վճարել լավ աշխատանքի համար:

- Իհարկե պատրաստ են: Գումարի մասին հիմա չեմ խոսում, բայց ամենաբարձր վարձատրվող ոճաբանը Հայաստանում իմ տեղեկություններով ես եմ: Չնայած շատ ոճաբաններ կան, որ իրենց արած աշխատանքով չեն զիջում իմին, բայց ի սկզբանե ես ունեցել եմ այսպիսի սկզբունք, որ ես աշխատում եմ ֆիքսված գումարով: Կա ֆիքսված գումար, որի շրջանակներում պետք է տեղավորվել: Կա ոճաբան, որ իր աշխատանքի համար ուզում է քիչ գումար, բայց իրականում ավելի շատ գումար է ծախսում վերջնական տեսք ստանալու համար:

- Այսինքն ֆինանսական զիջումների աշխատում ես չգնա՞լ:

- Գիտեք ինչպես, բոլորն էլ գնահատում են աշխատանքդ, բայց դուք էլ եք հասկանում, որ հիմա Հայաստանում տեսահոլովակ նկարահանելն ավելի թանկ արժի քանի Ռուսաստանում: Նույնիսկ ունեցել եմ շոու բիզնեսից այնպիսի հաճախորդներ,  ում հետ այստեղ ամեն ինչ որոշվել է և նկարահվել է Ռուսաստանում: Նրանք չեն զլացել անգամ վճարել իմ ճանապարհածախսը, մնալու տեղը, այս դեպքում օրինակ Վաչե Ամարյանը: Կան ևս մի քանի հոգի ում հետ ես դրսում եմ աշխատել, որովհետև Հայաստանում տեխնիկան շատ ավելի թանկ է:

- Արայիկ, մեր հայտնիները համարձա՞կ են: Վախենո՞ւմ են կտրուկ կերպարանափոխություններից: 

- Գիտեք, ես առաջարկելուց գիտեմ դիմացինի արձագանքը՝ ինչ է լինելու. պետք է համոզել և ճիշտ ներկայացնել: Այս դեպքում պետք է նայել երգչի կարիերային, թե օրինակ ում կարիերային կխանգարի, և ում օրինակ կօգնի: Այս դեպքում իմ աշխատանքներից բերեմ Լիլիթին Կարապետյանի օրինակը, երբ երկար տարիներ նոր տեսահոլովակ չէի ներկայացնում, և առաջին տեսահոլովակում մազերի և ոճային փոփոխություն արեցինք: Նրա նոր կերպարն ավելի շատ սիրվեց և ընդունվեց հեռուստադիտողի կողմից: Իհարկե ՓՌ-ը ևս կարևոր է, եթե ճիշտ մոտեցում լինի, դա շատ մեծ արձագանք կունենա:

 - Կնշես մի քանի օրինակ, երբ ոճաբանի աշխատանքը ճիշտ էր, իսկ որի սխալ աշխատանքի արդյուքնում տուժել է արտիստը:

- Խոսենք Եվրատեսիլից. Իվետայի կերպարը ճիշտ էր ընտրված, քանի որ ընդգծված էր երգչուհու բարեմասնությունները՝ ոտքերը, հասակը, կառուցվածքը: Կարծում եմ՝ ճիշտ ընտրություն էր, ինչքան էլ որ Հայաստանում աղմուկ բարձրացվեց կտորի ֆակտուրայի թուրքական կամ չինական լինելու փաստը, կարևորը ճաշակով ընտրված կտոր էր, ճիշտ արված հագուստ, ու կարծում եմ երգչուհին այս դեպքում շահել է: Ես ավելի դիմահարդարման հետ համաձայն չեմ, որովհետև շատ արտահայտիչ էր, առանց այդ էլ Իվետայի այտոսկրերն արտահայտիչ են, և կրկնակի անգամ արտահայտել էին: Միջին ռակուրսից դեմքը շատ ավելի երկար էր երևում, քանի իրականում կար: Վատագույն աշխատանքն Ավստրալիան էր, ում խանգարում էր բեմում շարժվել հագուստը: Կային մի քանի ակցենտներ, որոնք չարժեր ընդգծել՝ հագուստի նախշերի փայլը և երգչուհու նեղ աչքերը: Կարելի էր շատ ավելի մինիմալի մեջ անել ամեն ինչ:   

- Արայիկ, չեմ կարող վերջում չխոսել քո և Լիլիթ Հովհաննիսանի սկանդալներից: Երկար տարիներ համագործակցելուց դուք այլևս միասին չեք աշխատում: Դու չվիրավորվեցի՞ր այն փաստից, երբ Լիլիթն ասաց, որ ինքն է զբաղվում իր ոճով, իսկ դու պարզապես զբաղվում ես պարողների և մնացածների ոճով: 

- Իրականում չեմ կարող ասել, որ վիրավորանք էր դա, ես համարում եմ այսպես՝ ես ունեցել եմ նախագիծ, աշխատել եմ այդ նախագծի վրա:  Կարծում եմ՝ բոլորն էլ տեսել են ստացվել է թե ոչ մեր համագործակցությունը, իսկ մնացածը թող հանդիսատեսը գնահատի: Հանդիսատեսը տեսել է Լիլիթ Հովհաննիսյանին տարբեր նախագծերում՝ տարբեր ոճային լուծումներով և տեսել է այն ժամանակ, երբ ես եմ աշխատել նրա հետ:

- Իսկ հիմա հաշտության պայմանագիր չեք կնքե՞լ

- Իրականում գժտված չենք, բայց այնպես էլ չի, որ խոսում ենք: Ինքն իր կարերիայով, ես էլ իմ գործերով:

- Հետևո՞ւմ ես նրա արած աշխատանքներին

- Չէ իրականում չի հետաքրքրում, որովհետև ինձ համար ընդունելի չէ, այն ինչ որ արվում է արդեն տարիներ շարունակ: Այսինքն ինչ կա տարբեր ձևով ներկայացվում է: Արտիստը պետք է միշտ տարբերվի:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը