Կլինիական մահվան ժամանակ գիտակցությունը չի մթագնում
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները նոր ուսումնասիրությունների միջոցով եկել են այն եզրակացության, որ կլինիկական մահվան դեպքում, երբ մի քանի վայրկյանով դադարում է մարդու սրտի աշխատանքը, տեղի չի ունենում գիտակցության մթագնում:
Համապատասխան եզրակացության գիտնականները եկել են շուրջ չորս տարի տևած աշխատանքների և ուսումնասիրությունների արդյունքում: Գիտափորձերի ընթացքում դիտարկվել է ավելի քան 2000 մարդու դեպք, որոնց մոտ արձանագրվել է կլինիկական մահ:
Այդ բոլոր դեպքերի շուրջ 40 տոկոսը կենդանի է նմացել և հետագա հարց ու պատասխանի ժամանակ նշել է, որ իսկապես իրենց մոտ սրտի կանգի ընթացքում պահպանված է եղել գիտակցությունը, ավելին, նրանցից ոմանք ճիշտ նույն կերպ պատմել են այն ամենի մասին, ինչն այդ ընթացքում տեղի է ունեցել հիվանդասենյակում:



