Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանը հեգնեց կառավարությանը՝ այն համեմատելով «Կարգին հաղորդման» հերոս Պետոյի հետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնում է Past.am-ը, Ազգային ժողովում քննարկվում է բյուջեի նախորդ տարվա կատարողականը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեգնեց կառավարությանը՝ այն համեմատելով «Կարգին հաղորդման» մանրապատումներից մեկի հերոս Պետոյի հետ:

«Վերանորոգվող տան սեփականատերը մեկ ամիս հետո գալիս է, մտնում է տուն և արձանագրում, որ նորոգող վարպետը՝ Պետո անունով, բան չի արել: Հարցնում է՝ ի՞նչ ես արել մեկ ամսվա ընթացքում: Պետոն ասում է՝ շեֆ ջան, բա եղա՞վ, լուսամուտը դրիմ: Ասում ա՝ բա հետո, Պետոն նորից ասում ա՝ լուսամուտը դրիմ: Ասում ա՝ դնելուց առաջ գյաջ-մյաջ էր թափվել պատագոննիկին, էտի սիրուն հավքիմ, լվացիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ: Հիմա նայում ես՝ վախ»,- ասում է Փաշինյանը՝ հարցնելով, թե ի՞նչ է արել կառավարությունը վերջին չորս տարիներին:

«Բյուջեի կատարողականները, որ նայում ենք, կառավարությունն ասում է՝ նախագիծը գծիմ, մրցույթ հայտարարիմ, էլ ոչ մի բան: Հաջորդը՝ ջրամբարաշինության մեծ ծրագիրը, ուզում ենք հասկանալ՝ ինչ է արել կառավարությունը: Էլի գալիս ենք՝ նախագիծը ուսումնասիրիմ, միջազգային մրցույթ հայտարարիմ, միջազգային խորհրդատուներ հրավիրիմ: Հետո՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում: Ի՞նչ արիր, կառավարություն ջան: Դե, հուշագիրը ստորագրիմ, գնացիմ, եկամ, էլի գնացիմ, էլի եկամ: Հիմա մի կոնկրետ բան կա, որ գրված է՝ դեկտեմբերի 29-ին բացվեց Հյուսիս-հարավ ճանապարհի մի հատվածը: Բայց ուզում եմ տեղյակ պահել, որ մեկ ամիս հետո այդ ճանապարհի մի կողմը փակվել է ու մինչև հիմա էլ փակված է: Էս էլ՝ ճանապարհը բացիմ»,- հավելում է Փաշինյանը:

Պատասխանելով հարցադրումներին՝ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Փաշինյանի բարձրացրած հարցերը, հավանաբար, ամբողջը չեն, ցանկն ավելի երկար կարող էր լինել: Ըստ փոխնախարարի՝ այդ հարցերի պատասխանները տրված են համապատասխանող մարմինների կողմից, սակայն այլ հարց է, որ այդ պատասխանները կարող են չբավարարել: Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Պետոյին՝ պատմելով մանրապատման ավարտը:

«Իրավիճակն այլ կերպ է հանգուցալուծվում, երբ տանտերը քայլեր է ձեռնարկում: Հետո Պետոն ամեն ինչ արագացրեց, ասեց՝ շեֆ ջան, դե մինչև հիմա կարգին չէիր ասում: Իմ կարծիքով՝ եթե լիներ կառավարությանը կարգին ասող խորհրդարան, որը ոչ թե կիսաերեկոյան ոճով բյուջեի քննարկում անցկացներ, այլ նորմալ ձևով, գուցե այս ծրագրերի առումով այս վիճակը չլիներ: Մեր կառավարությանն ուղղակի կարգին ասող չկա, որ պարտավորությունները պետք է ճշգրիտ իրականացնեն»,- ասաց պատգամավորը:

Լևոն Փանոսյան

«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի