Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ հայտնիներ, ում սիրավեպ են վերագրել

ՖՈՏՈ

Ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում, բայց այս դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է: Այս հայտնիներին տարբեր առիթներով սիրավեպեր են վերագրել, մեր երկրում այդպես է. եթե նկարահանվում ես որևէ սերիալի գլխավոր հերոսուհու դերում, քեզ կարող են կապել նույն սերիալի գլխավոր դերակատարի հետ, կամ երբ դուետով ես հանդես գալիս, ապա պարտադիր պայման է, որ կատարողների սիրավեպի մասին խոսակցություններ սկսվեն: Այս անգամ ներկայացնում ենք այն հայտնիներին, ում երբևէ սիրավեպ են վերագրել:

Հայկո-Քրիստինե Պեպելյան 

Երբ 2012 թվականին Հայկոն և Քրիստինե Պեպելյանը ներկայացան «Ուշացած խոսքեր» դուետով, երգը շատ սիրվեց և հնչում էր շատերի մեքենաներում, բայց մարդիկ սկսեցին խոսել այն մասին, իբր նրանք սիրավեպ ունեն: Բանը հասել էր անգամ նրան, որ շատերն ասում էին, թե Քրիստինեն ամեն առավոտ Հայկոյի համար սուրճ է պատրաստում: Այս ամենին թե՛ Հայկոն, թե՛ Քրիստինեն բավականին հումորով էին մոտենում, քանի որ նրանք պարզապես շատ մտերիմ ընկերներ են:

Մերի Մակարյան-Միհրան Ծառուկյան-Շուշաննա Թովմասյան

Այս եռյակի մասին սկսեցին խոսել, երբ նրանք նկարահանվեցին «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում: Երեքն էլ գլխավոր դերերում էին խաղում, սկզբում ասեկոսեներ էին տարածվել, որ Շուշաննան և Միհրանը սիրավեպ ունին, անգամ կային շատ երկրպագուներ, ովքեր պնդում էին, որ նրանք թաքուն հանդիպում են, բայց Միհրանի պրոդյուսեր Սաշը հերքեց բոլոր կասկածները: Երբ Միհրանին և Շուշաննային համեմատաբար հանգիստ թողեցին, անցան Մերի Մակարյանին և սկսեցին խոսել, որ նա ապրում է Միհրանի հետ: Այս խոսակցություններն ավելի թեժացան, երբ Մերի Մակարյանի ծննդյան օրվանից լուսանկարներ հրապարակվեցին, որտեղ զույգը ջերմորեն գրկախառնված էր:  

Դիանա Մալենկո-Սոս Ջանիբեկյան

Սա երևի թե ամենաթարմ հավանական սիրավեպերից է. ասեկոսեները սկսվեցին, երբ Սոսն և Դիանան նկարահանվեցին «Հյուսիս-Հարավ» գեղարվեստական ֆիլմում: Առհասարակ Սոսին հաճախ են բազմաթիվ սիրավեպեր վերագրում, բայց սա ամենաթարմն էր։ Թե՛ Սոսը, թե՛ Դիանան հերքեցին այս լուրը, Դիանան անգամ հավելեց, որ նրանց միջև երբեք սիրավեպ լինել չի կարող. նրանք հիմա լավ ընկերներ են: Բացի այդ, ի տարբերություն Սոսի՝ հիմա Դիանա Մալենկոն ընտրյալ ունի, ում մասին արդեն հայտնել է լրատվամիջոցներին: 

Նազենի Հովհաննիսյան-Ավետ Բարսեղյան

Այս զույգը բազում տարիներ եղել է հաղորդավարական ամենասիրելի զույգերից մեկը, նրանք միասին վարում էին «Կռունկ» երաժշտական փառատոնը, ինչպես նաև այլ համերգներ ու միջոցառումներ: Սա էլ հիմնական պատճառներից մեկը դարձավ, որ հայկական շոու բիզնեսով հետաքրքրվողները որոշեցին, որ Նազենին և Ավետը սիրավեպ ունեն: Սակայն իրականությունն այլ է. նրանք պարզապես լավ ընկերներ են, բացի դրանից՝ նրանք շատ մտերիմ են Սոֆի Մխեյանի և Անդրեի հետ: 

Սիլվա Հակոբյան-Սարգիս Ավետիսյան

Սարգիսն և Սիլվան մտերիմ ընկերներ են, նրանց միջոցառումների ընթացքում բավականին հաճախ էին տեսնում միասին, հետևաբար՝ խոսում էին նրանց հավանական սիրավեպի մասին: Թեման ավելի սրացավ, երբ նրանք միասին ձայնագրեցին «Ալո» երգը, բայց հետագայում սիրավեպի մասին լուրերը հերքվեցին:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի