Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը Կասպից ծովի մեծ մասի անհետացում է կանխատեսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն Բաքվում հայտարարել է, որ գլոբալ տաքացման հետեւանքների մեկը կարող է լինել Կասպից ծովի մեծ մասի չորանալը: «Գլոբալ երաշտի պատճառով կարող է զանգվածային միգրացիա տեղի ունենալ: Դա կարող է փոխել հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքը: Անգամ Կասպից ծովը կարող է տուժել կլիմայական փոփոխություններից, ինչի հետեւանքով նրա մեծ մասը կարող է չորանալ»:
Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, դեսպանը նաև հայտնել է, որ Ադրբեջանի Նախագահը հրավիրվել է կլիմայական փոփոխությունների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից երկրների 21-րդ գիտաժողովին, որը պետք է տեղի ունենա 2015 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը Ֆրանսիայում:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



