«Բոկա Խունիորս»-ի նախկին ֆուտբոլիստը հնարավոր է համալրի Հայաստանի հավաքականը
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերաքրքրված է բելառուսական «Բելշինա»-ի 20-ամյա կիսապաշտպան Ֆակունդո Սամարյանի ծառայություններով:
Այդ մասին հայտարարել է «Բելշինա»-ի մենեջեր Սերգեյ Նովիկովը:
«Վաճառել պետք է երիտասարդ ֆուտբոլիստներին, իսկ մենք ունենք այդպիսիների: Տորես, Ֆամայե, Սամարյան: Ի դեպ, մենք բանակցել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նրան շուտով անձնագիր կտրամադրեն ու կհրավիրեն հավաքական»,- Tribuna.com-ի փոխանցմամբ՝ ասել է Նովիկովը:
Ֆակունդո Սամարյանը, ով հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, 2012-2016-ը հանդես է եկել արգենտինական «Բոկա Խունիորս»-ի երիտասարդական թիմում, իսկ «Բելշինա»-ին միացել է այս տարվա հունվարին: Սամարյանն Արգենտինայի քաղաքացի է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



