Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պետական պարտքն ամիս առ առ ամիս գնալով մեծանում է եւ արդեն հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին:

Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:

Թերթի հետ զրույցում տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին այդ առնչությամբ ասել է, որ դա կապված է այն բանի հետ, որ նավթի արտահանումից ստացվող մեծ եկամուտների «հավերժության» վրա վստահ Ադրբեջանի իշխանությունը որոշ նոր խոշոր նախագծերի մասով մեծ պարտավորություններ է ստանձնել:

«Ադրբեջանը «Հարավային գազային միջանցք» նախագծում, իր վրա վերցնելով որոշ մեծ ծախսեր, ցանկացել է եվրոպացի գործընկերների հետ բանակցություններում առավելություն ստանալ: Մյուս կողմից, այն ժամանակ նավթի գինը բարձր էր: Իսկ այժմ նավթից եկամուտները խիստ նվազել են», -նշել է նա:

Նաթիգ Ջաֆարլին նշել է, որ Ադրբեջանը պարտավորվել է Անդրանատոլիական (TANAP) գազային նախագծում ֆինանսավորել 57 տոկոս, իսկ Անդրադրիատիկ (TAP) գազային նախագծում` 20 տոկոս մասնաբաժինը:

«Ընդհանուր պարտավորությունն այդ նախագծում մոտ 16-17 մլրդ դոլար է, եւ Ադրբեջանն առաջիկա 2-3 տարում պետք է այդքան ֆիանսական միջոց ներդնի նախագծում: Երկիրը նաեւ այլ խնդիրների առաջ է կանգնած: Ներկայիս ժամանակաշրջանում պարտքերի գնալով Ադրբեջանի կառավարությունը կարծում էր կլուծի այդ խնդիրները: Բայց 8-9 տարի առաջ երկրի արտաքին պարտքը հավասար էր ՀՆԱ-ի 8 տոկոսին, իսկ այժմ, հաշվի առնելով նաեւ պետական պարտքերը, այդ թիվը հասել է 55-60 տոկոսի: Սա բավականին վտանգավոր ճանապարհ է», -ասել է ադրբեջանցի տնտեսագետը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը հասել էր 7 մլրդ դոլարի:

«Ազադլըգ» թերթի հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հայտնել է, որ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը Ադրբեջանը միջազգային եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր է ստորագրել: Այդ պայմանագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար: Ստորագրված պայմանագրերի գծով արտաքին պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 28,5 տոկոսը, օգտագործված վարկերի գծով` 19,8 տոկոսը: Ներկայում ստորագրված պայմանագրերի գ ծով յուրաքանչյուր շնչին ընկնող արտաքին պետական պարտքի չափն առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը եւ կազմել 1030 դոլար:

«Միեւնույն ժամանակ ՀՆԱ-ի` արտարժույթով նոմինալ արժեքի նվազումը խիստ մեծացրել է ՀՆԱ-ում արտաքին պետական պարտքի հատուկ կշիռը եւ հասցրել նրա մեկ հինգերորդին: Պետք է նկատի ունենալ, որ այս տարի ՀՆԱ-ն նվազում է տնտեսության մեջ առկա անկման պատճառով, իսկ արտաքին պետական պարտքն արագորեն աճում է: Նման դեպքում տարվա վերջի համար ստորագրված վարկերի գծով արտաքին պետական պարտքերը կգերազանցեն ՀՆԱ-ի մեկ երրորդը, իսկ օգտագործված վարկերի գծով` մեկ չորորդը», -կանխատեսում է նա:

Փորձագետը հավելել է, որ ստորագրված պայմանագրերի համաձայն` արտաքին պետական պարտքի 58,6 տոկոսը կամ 6 մլրդ դոլար մասը Ադրբեջանը պետք է վճարի առաջիկա 10 տարում:

«Դա նշանակում է, որ արտաքին պետական պարտքը մարելու համար Ադրբեջանն ամեն տարի պետք է 600 մլն դոլար վճարի, այն դեպքում, երբ 2016 թվականի հունվարի 1-ին Ադրբեջանի բանկերի արտաքին պարտավորությունները կազմել են 5,5 մլրդ դոլար, Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կոնսոլիդացված պարտքը կազմել է 6,3 մլրդ դոլար», -նշել է նա:

Գուբադ Իբադօղլուն եւս մեկ բացասական կանխատեսում է արել Ադրբեջանի համար: Նրա խոսքով` ներկայում այդ ուղղությամբ առաջացած անհանգստությունը միայն պարտքերի ընդհանուր չափի աճը չէ:

«Անհանգստությունը նաեւ պետական երաշխավորությամբ պարտքերի ոչ արդյունավետ օգտագործման պատճառով է: Արտաքին պարտքի վերադարձը վերջնական արդյունքում ընկնելու է պետական պարտքի վրա: Իսկ դա ավելի է սահմանափակելու առանց այն էլ լարված վիճակում գտնվող պետական բյուջեի ֆինանսավորման հնարավորությունները», -շեշտել է նա:

Միջազգային վարկանիշային Moody`s գործակալության հետազոտությունների համաձայն` Ադրբեջանը հանդիսանում է նավթի ցածր գների պատճառով ամենաշատ նեգատիվ ազդեցության ենթարկված ԱՊՀ անդամ երկիրը:

«Մինչեւ 2016 թվականի վերջը Ադրբեջանում պետական բյուջեի դեֆիցիտի աճը կանխատեսվում է մինչեւ 13 տոկոս, այն դեպքում, երբ 2015 թվականին այն կազմել էր 5 տոկոս: ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերությունը 2014 թվականին աճել էր 11 տոկոսով, 2015 թվականին` 28 տոկոսով: 2016 թվականին սպասվում է մինչեւ 30 տոկոս աճ: Բյուջեի դեֆիցիտը պետք է փակվի ոչ թե նոր փոխառությունների, այլ Ադրբեջանի պետական նավթի հիմնադրամի ակտիվների հաշվին», -հայտարարել է գործակալությունը:               

Moody`s-ը կանխատեսում է, որ ապագայում Ադրբեջանի պարտքային բեռը կմեծանա՝ կախված այն բանից, որ բյուջեի դեֆիցիտի մի մասն, այդուհանդերձ, անհրաժեշտ կլինի փակել փոխառությունների հաշվին:

Ադրբեջանի Ռիսկային փորձագետների խմբի ղեկավար Էլման Սադըգովը report.az-ին հայտնել է, որ Ադրբեջանի տնտեսության նորմալ զարգացման համար վարկային ռեսուրսների պահանջը կազմում է 15-20 մլրդ մանաթ` նշելով, որ Ադրբեջանի ռեալ հատվածը վարկավորման խիստ կարիք ունի:

«15-20 մլրդ մանաթ գտնելն այնքան էլ դժվար գործ չէ: Սակայն, գլխավոր խնդիրը ռեալ հատվածում դրա ճիշտ տեղադրումն է: Դրա 80-90 տոկոսը պետք է արդյունավետ ուղղվի իրական հատված: Ադրբեջանի՝ հատկապես գյուղատնտեսության, առեւտրի, զբոսաշրջության եւ ծառայությունների հատվածները վարկավորման խիստ կարիք ունեն», -ասել է փորձագետը:

Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ:

 

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման Երիցյան