Արդեն 3,5 տարի էր, ինչ ես ու Լուսինեն միասին չէինք հանգստացել ու երկուսս էլ շատ էինք կարոտել այդ գերագույն հաճույքը. Իրինա Թովմասյան
ԼԱՅՖԻրինա Թովմասյան, Լուսինե Թովմասյան եւ Վահան Խաչատրյան եռյակը բոլորովին վերջերս են վերադարձել Ֆրանսիայից, իսկ ընկերներն այնտեղ էին մեկնել ոչ միայն աշխատանքի, այլեւ երկար սպասված հանգստի նպատակով:
Life.panorama.am-ի հետ զրույցում «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը պատմել է ընկերական հանգստի ու այդ ընթացքում իրականացված աշխատանքների մասին:
«Արդեն 3,5 տարի էր, ինչ ես ու Լուսինեն միասին չէինք հանգստացել ու անկեղծ ասած՝ երկուսս էլ շատ էինք կարոտել այդ գերագույն հաճույքը: Գիտեք, շատ լավ է, որ ընտանիքիդ, երեխաներիդ հետ ես գնում հանգստանալու, բայց երբեմն կարիք կա միայնակ կամ ընկերներով հանգստանալու, անհրաժեշտ էներգիա հավաքելու, նոր լիցքերով լցվելու: Միաժամանակ՝ մեր կարճատեւ հանգստի ժամանակ Լուսինեն ու Վահան Խաչատրյանը հասցրեցին նաեւ զբաղվել կարեւոր աշխատանքով,- պատմեց Իրինան ու շարունակեց.
Շարունակությունն այստեղ:



