Օրական մեկ խնձորը բավական է նորմալ մարսողության համար
ԼԱՅՖԴանիացի մանրէաբանները լաբորատոր առնետների վրա փորձարկումներ են իրականացրել: Կրծողներին հատուկ դիետայի էին նստեցրել, որը ներառում էր ամբողջական խնձոր, խնձորի պյուրե և հյութ: Հետո գիտնականները վերլուծել են առնետների աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան և հայտնաբերել, որ խնձորով սնվող կրծողների ստամոքսում առաջացել է մարսողության համար օգտակար բակտերիաների անհրաժեշտ քանակը: Եթե կանոնավոր կերպով խնձոր օգտագործենք, այդ մանրէները կօգնեն ստեղծել ճարպային թթուներ, որոնք նպաստում են ստամոքսում մարսողության լավացմանը: Բացի այդ, այն արտադրում է բուտարին նյութը, որն անհրաժեշտ է ստամոքսի պատերը սնուցելու համար:
Այս մասին հաղորդում է ուկրաինական Newsme կայքը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



