«Ժառանգությունն» իր զորակցությունն է հայտնում Հայկ Խանումյանին՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժառանգություն» կուսակցությունը նույնպես դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նկատմամբ երեկ կատարված բռնությունը:
Ինչպես փոխանցեցին կուսակցության լրատվական ծառայությունից՝ իրենք իրենց զորակցությունն են հայտնում Հայկ Խանումյանին՝ մաղթելով նրան շուտափույթ եւ ամբողջական ապաքինում:
Նրանք անընդունելի են համարում քաղաքական պայքարը անօրինական գործողություններով, բռնությամբ փոխարինելու ցանկացած փորձ:
«Մենք շարունակելու ենք հետեւողականորեն պայքարել մեր իրավունքների համար եւ կոչ ենք անում իշխանություններին՝ զերծ մնալ քաղաքակիրթ պայքարի իմաստն ու ոգին աղճատող քայլերից: Հուսով ենք, որ այս հանցագործության բոլոր մեղավորները անհապաղ կբացահայտվեն եւ կստանան իրենց արժանի պատիժը», - հայտնում են կուսակցությունից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



