Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Ճապոնիա
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիան», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, առաջիկա հուլիս ամսին շրջագայությամբ հանդես կգա ասիական մի քանի երկրներում:
Գերմանիայի ութակի չեմպիոնը հուլիսի 7-ին Ճապոնիայում կհանդիպի տեղի «Կավասակի Ֆրոնտալեի» հետ: Այնուհետեւ «Բորուսիան» կհյուրընկալվի Մալայզիայի չեմպիոն «Ջոխոր Սաուդերնի» կողմից, իսկ վերջում կայցելի Սինգապուր, որտեղ գերմանական ակումբը կբացի նոր մասնաճյուղ:
Ինչպես տեղեկացրել է Դորտմունդի «Բորուսիայի» մարկետինգային մենեջեր Կարստեն Կրամերը, թիմի ֆուտբոլիստները մեծ համբավ ունեն այդ երկրներում, հատկապես ճապոնացի Շինջի Կագավան:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



