Օրվա բաղադրատոմս. Տորթ «Բացահայտում»
ՖՈՏՈ
Բաղադրամասեր՝
4 հատ ձու
2 բաժակ (250 մլ) շաքարավազ՝ 1-ը խմոր, 1-ը՝ սուֆլե
1 բաժակ ալյուր
1.5 ճաշի գդալ կրախմալ
1 թեյի գդալ փխրեցուցիչ
800 գրամ ելակ
1 տուփ վանիլային պուդինգ
300 մլ սերուցք
Կես բաժակ շաքարի փոշի
1/3 բաժակ ջուր
120 գրամ բիսկվիտ կամ թխվածքաբլիթ՝ զարդարելու համար
2 տուփ ժելե
Պատրաստման եղանակ՝
Ձուն, շաքարավազը հարել։
Ալյուրը, կրախմալը, փխրեցուցիչը միախառնել։
Միացնել ձվի զանգվածին։ Խմորը թխել 180 աստիճանով։
Այդ ընթացքում զբաղվել ելակի սուֆլեով։
Ելակը հարել բլենդերով, ավելացնել շաքարավազ, դնել կրակին, եռացնել։
Ավելացնել 1/3 բաժակ ջուրը։
Ավելացնել 2 տուփ ժելեն։
Կրկին դնել կրակին, մի քանի րոպեից վերցնել։
Խմորրը բաժանել 2 մասի։ Առաջին շերտի վրա լցնել սուֆլեն։
Սերուցքն ու շաքարի փոշին հարել, կրեմը պատրաստ է։
Դնել խմորի 2-րդ շերտը, քսել կրեմը, զարդարել փշրած թխվածքաբլիթներով ու ելակով։




















































