Սերգեյ Բեզռուկովի ընտանիքում համալրում է սպասվում
ՖՈՏՈ
Tert.am-ը գրում է.
Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը, ով անցած տարի ամուսնալուծվել է դերասանուհի Իրինա Բեզռուկովայից ու նոր ընտանիք կազմել ռեժիսոր Աննա Մատիսոնի հետ, պատրաստվում է հայր դառնալ:
Ինչպես նշում է sergeybezrukov.ru-ն, դերասանն այս մասին անձամբ է հայտնել թվիթերյան իր միկրոբլոգում:
Հայտնի է, որ ամուսինները հունիսի 9-ին Սոչիում մասնակցելու են «Կինոտավր» փառատոնին, որի շրջանակում ցուցադրվելու է Մատիսոնի «Քեզանից հետո» կինոնկարը: Աղբյուրը մանրամասնում է, որ Բեզռուկովը նախապես է հայտնել կնոջ հղիության մասին, որպեսզի «Կինոտավրի» ժամանակ իրենց շուրջ ավելորդ իրարանցում չստեղծվի:
Հայտնի է, որ Բեզռուկովն իր նախկին կնոջ հետ ամուսնացած է եղել 10 տարուց ավելի, սակայն զույգը համատեղ երեխա չի ունեցել:
2013 թվականի վերջին լրատվամիջոցները հայտնել էին, որ Բեզռուկովը դերասանուհի Կրիստինա Սմիրնովայից 2 երեխա ունի։
Նախկին կնոջ` Իրինա Բեզռուկովայի հետ
Ներկայիս կնոջ` Աննա Մատիսոնի հետ




















































