Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբ գիտես, որ դիրքում ընկերներդ կողքիդ են, քեզ ավելի ուժեղ ես զգում». զինծառայող

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

BlogNews-ը շարունակում է ներկայացնել Արցախի օրինակելի դիրքի պահապաններին։ Այս անգամ ևս մեր զրուցակիցը «դեմբել» է. Արթուր Մելքոնյանի ծառայության ավարտին մնացել է 39 օր, բայց ասում է՝ հարկ եղած դեպքում զորացրվելուց հետո ինքնակամ կվերադառնա առաջնագիծ։

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն արձակուրդում էի։ Հեռուստատեսությամբ իմացա, որ պատերազմ է սկսվել։ Անակնկալի եկա, որովհետև մինչ այդ իրավիճակը հանդարտ էր։ Առաջինը տղաների համար անհանգստացա, զանգեցի, ասացին՝ ամեն ինչ նորմալ է, դրանք կրակել էլ չգիտեն,- պատմեց Արթուրը, ով մի քանի օր շուտ է վերադարձել արձակուրդից։ -Ապրիլի 4-ին վերադարձա ու միանգամից դիրքեր բարձրացանք»։

«Սկզբում բոլորս էլ վախենում էինք մեր կյանքի համար, սակայն երբ մտածում ես, որ քո հետևում ընտանիքդ է կանգնած, հասկանում ես, որ եթե անցնեն քո տարածքը, ընտանիքիդ են հասնելու ու էլ չես վախենում։ Արդեն դու ես ուզում առաջ գնալ։ Առավել ևս, երբ գիտես, որ ընկերներդ կողքիդ են, քեզ ավելի ուժեղ ես զգում։ Այս օրերին շատ ավելի միավորված էինք»,- ասաց Արթուրն ու հավելեց, որ իրենց հայեցողությունն է փոխվել։ «Հիմա բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Կարող է էս ամենն էլի կրկնվել, որովհետև մեր հարևանները խելագար են։ Եթե պատերազմ լինի, թեկուզ զորացրվելուց հետո էլ հետ ենք գալու»,- նշեց զինծառայողը։

Նա նշեց, որ դիրքերում գիտեն՝ որքան դժվար է սահմանին կանգնելը, փորձում են միշտ զգոն լինել։ «Էստեղ կանգնած քեզ շատ ավելի կարևորված ես զգում։ Արձակուրդին, երբ մարդիկ ինձ տեսնում էին համազգեստով, բոլորն ասում էին՝ վայ, մեր տղան ա, դա շատ հաճելի էր,- ասաց Արթուրն ու նշեց, որ այս օրերին պարզ երևում էր, որ հասարակությունն իրենց թիկունքին կանգնած է,- ինչով կարողանում օգնում էին, պատրաստ էին գալ,  կանգնել մեր կողքին։ Դա շատ էր ուժ ու վստահություն տալիս մեզ»։

Արթուրն ասում է՝ դիրքերում ծառայությունն ավելի արագ է անցնում։ Ըստ նրա՝ իրենք ոչ մի դժգոհություն չունեն. «Ամեն ինչ շատ լավ է։ Ամեն ինչով էլ ապահովում են, մարդիկ էլ շատ օգնություն են ուղարկում։ Միայն մի բանի կարիք ունենք՝ շոգերը քիչ լինեն»։

Զինծառայողը 21 տարեկան է, որոշակի ժամանակ ապրել է Վրաստանում, հենց այդ պատճառով էլ դպրոցում կորցրել է 1 տարի և ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ։ Զորացրվելուց հետո մտադիր է ուսում ստանալ։ «Ուզում եմ Լեզվաբանական  համալսարան ընդունվել։ Լեզուներից լավ եմ, միայն Ղարաբաղի բարբառը դժվար սովորեցի:) Երբ անցա ծառայության, ամենադժվարը երևի դա էր. երբ տեղացիները խոսում էին, ոչինչ չէի հասկանում, հետո կամաց-կամաց սովորեցի։) Հիմա ճապոներեն եմ սովորում։ Շատ կուզեի Ճապոնիա գնալ, ապրել, աշխատել, բայց դե հայրենիք կվերադառնամ։ Ես էստեղ եմ ծնվել, մեծացել, ինչպես կարող եմ թողնել գնալ։ Հետագայում ուզում եմ Երևանում ապրել»,- խոսելով ապագայի մասին՝ ասաց զինծառայողը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն   Հովհաննիսյանի

Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի